Artsakhpress

Միջազգային

Թուրքական անօդաչուների մատակարարումն Ուկրաինային չի նպաստում Դոնբասում իրավիճակի կարգավորմանը. Պեսկով

Թուրքական հարվածային անօդաչուների մատակարարումն Ուկրաինային կարող է հանգեցնել Դոնբասի շփման գծում տիրող իրավիճակի ապակայունացմանը:

Թուրքական անօդաչուների մատակարարումն Ուկրաինային չի նպաստում Դոնբասում իրավիճակի կարգավորմանը. Պեսկով

Թուրքական անօդաչուների մատակարարումն Ուկրաինային չի նպաստում Դոնբասում իրավիճակի կարգավորմանը. Պեսկով

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 27 հոկտեմեբրի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Նման կարծիք է հայտնել ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը ասուլիսի ժամանակ, փոխանցում է tert.am-ը:

«Մենք իսկապես լավ և հատուկ հարաբերություններ ունենք Թուրքիայի հետ, սակայն տվյալ դեպքում, ցավոք սրտի, հաստատվում են մեր մտավախություններն այն մասին, որ նման տեսակի սպառազինման մատակարարումներն ուկրաինացի զինվորականներին կարող են հանգեցնել իրավիճակի ապակայունացմանը շփման գծում»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը:

«Տեսնում ենք, որ հենց նման սպառազինումը հայտնվում է զինվորականների ձեռքում, դրանք կարող են կիրառվել Ուկրաինայի այդ շրջանում, և դա միայն հանգեցնում է ապակայունացման»,- հավելել է Պեսկովը:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 26-ին Ուկրաինայի Զինված ուժերի գլխավոր շտաբից հայտնել են, որ առաջին անգամ Դոնբասում կիրառել են թուրքական Bayraktar հարվածային ԱԹՍ-երը:


     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Նախագահ Հարությունյանը ցավակցական հեռագիր է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին

ՌԴ-ում Ալիևին ասել են՝ եթե ռազմական սադրանքները շարունակի, ռուսական կողմից կոշտ պատասխան կլինի. Բորիս Ավագյան

Շուշեցիներն իրենց անհանգստությունն են հայտնել բնակարանային խնդրի վերաբերյալ. անդրադարձ

ՀՀ կառավարությունը Արցախին կտրամադրի ևս 13.5 մլրդ դրամ

ԱՀ ՆԳ նախարարությունը ծառայության է հրավիրում

Արցախի Հանրապետության ամբողջ տարածքում սահմանվել է մեկամսյա կարանտին՝ մեծածավալ սահմանափակումներով

ՀՀ ԱԳՆ-ն՝ Շուշիի վերաբերյալ Ադրբեջանի հերթական սադրիչ նախաձեռնության մասին

ՌԴ-ում ՃՏՊ-ի ժամանակ ավտոմեքենայի բեռնախցիկից ճանապարհին դի է ընկել. սպանվածը 50-ամյա Արկադի Ղազինյանն է (տեսանյութ)

Ռուսաստանում հայ տղամարդուն սպանած հանցագործը խոստովանել է, որ մարդակեր է

Search