Artsakhpress

Քաղաքական

Հայաստան-Կիպրոս-Հունաստան եռակողմ հարաբերությունները Կիպրոսի առաջնահերթություններից են. հանդիպել են Ալեն Սիմոնյանն ու Կիպրոսի նախագահի հանձնակատարը

Կիպրոս կատարած պաշտոնական այցի եզրափակիչ օրը ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Կիպրոսի Հանրապետության նախագահի հանձնակատար Ֆոտիս Ֆոտիուին:

Հայաստան-Կիպրոս-Հունաստան եռակողմ հարաբերությունները Կիպրոսի առաջնահերթություններից են. հանդիպել են Ալեն Սիմոնյանն ու Կիպրոսի նախագահի հանձնակատարը

Հայաստան-Կիպրոս-Հունաստան եռակողմ հարաբերությունները Կիպրոսի առաջնահերթություններից են. հանդիպել են Ալեն Սիմոնյանն ու Կիպրոսի նախագահի հանձնակատարը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 26 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ինչպես տեղեկացնում են Ազգային ժողովից, նախագահի հանձնակատարը, ողջունելով հյուրերին, Կիպրոսի նախագահի բարեմաղթանքներն է փոխանցել` ափսոսանք հայտնելով, որ նա աշխատանքային այցով օրեր առաջ մեկնել է երկրից:
ՀՀ ԱԺ նախագահը շնորհակալություն է հայտնել հանդիպման եւ ջերմ ընդունելության համար` հավելելով, որ հայերի ու կիպրացիների արժեհամակարգի ու աշխարհընկալման ընդհանրությունները հայ-կիպրական դարավոր բարեկամության հենքն են:
Երկուստեք կարեւորվել են Հայաստանի ու Կիպրոսի կողմից ցեղասպանությունների կանխարգելմանն ուղղված շարունակական ջանքերը, ինչպես նաեւ՝ միասնական պայքարը համամարդկային իրավունքների ու արժեքների պահպանման եւ արդարության վերականգնման հարցերում: Ալեն Սիմոնյանն անգնահատելի է համարել եղբայրական Կիպրոսի իշխանությունների եւ խորհրդարանի բոլոր գործընկերների սկզբունքային դիրքորոշումը Հայաստանին եւ հայ ժողովրդին առնչվող բոլոր կենսական հարցերում:
Նախագահի հանձնակատարը, անդրադառնալով հայ-կիպրական հարաբերությունների զարգացման հեռանկարներին, կարեւորել է Կիպրոսի հայ համայնքի դերը: Նա ՀՀ ԱԺ նախագահին մանրամասներ է ներկայացրել  հայկական դպրոցների եւ եկեղեցու պահպանման գործում պետական հոգածության մասին:
Անդրադարձ է եղել հայկական եւ կիպրական սփյուռքին` կարեւորելով սփյուռքի գործոնը համատեղ խնդիրների բարձրաձայնման եւ անհրաժեշտ լուծումներ նախանշելու հարցերում:
Կողմերն անդրադարձել են Արցախի դեմ ադրբեջանա-թուրքական ռազմական ագրեսիային` այս համատեքստում քննարկելով անհետ կորածների, ռազմագերիների եւ պատանդության մեջ գտնվողների թեման:
Նախագահի հանձնակատարն ընդգծել է, որ Հայաստան-Կիպրոս-Հունաստան եռակողմ հարաբերությունները Կիպրոսի առաջնահերթություններից են: Նա տեղեկացրել է, որ այդ շրջանակում  նախատեսվում է հայերի եւ պոնտոսցի հույների ցեղասպանություններին վերաբերող ցուցահանդես բացել Հունաստանի հայաշատ Սալոնիկ քաղաքում:
Հանդիպման ավարտին կողմերը վստահություն են հայտնել, որ համատեղ ծրագրերի իրականացումը նշանակալի ներդրում կունենա Հայաստանի եւ Կիպրոսի միջեւ առկա գերազանց հարաբերությունների առավել ընդլայնման եւ բազմաբնույթ համագործակցության նոր հնարավորությունների  նախանշման հարցում:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Արցախի գազաֆիկացված համայնքների բնակիչ-բաժանորդների համար սպառած էլեկտրաէներգիայի գնի փոխհատուցման աջակցությունն այսօրվանից կդադարեցվի

Արցախի գազաֆիկացված համայնքների բնակիչ-բաժանորդների համար...

Հունվար-նոյեմբեր ամիսների ընթացքում պետական բյուջեի հարկային եկամուտները և տուրքերը գերակատարվել են շուրջ 7 մլրդ 681 մլն դրամով. ԱՀ ՊԵԿ

Նախնական տվյալներով 2021 թվականի հունվար-նոյեմբեր ամիսների...

Աշխարհի լավագույն արտադրանքներից մի քանիսը հենց Հայաստանում են ստեղծված. ՀՀ-ում ԱՄՆ դեսպան

ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին հանդիպել է ԱՄՆ Միջազգային...

ԱՀ ԱԱԾ-ի կողմից կձեռնարկվեն բոլոր միջոցները Ռոման Բաղդասարյանի հայտարարության իսկության ստուգման և տեղեկության կեղծ լինելը բացահայտելու ուղղությամբ

Այսօր ԱՀ գլխավոր դատախազությունից ԱՀ ազգային անվտանգության...

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

ՌԴ-ում Ալիևին ասել են՝ եթե ռազմական սադրանքները շարունակի, ռուսական կողմից կոշտ պատասխան կլինի. Բորիս Ավագյան

Նախագահ Հարությունյանը ցավակցական հեռագիր է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին

ՀՀ կառավարությունը Արցախին կտրամադրի ևս 13.5 մլրդ դրամ

Բջջային կապի և համացանցի հասանելիությունն Արցախի տարածքում միտումնավոր խլացվում է ադրբեջանցիների կողմից․ ՄԻՊ

Գազաֆիկացված համայնքների բնակիչ-բաժանորդների էլեկտրաէներգիայի սպառման գծով փոխհատուցման աջակցությունը կդադարեցվի դեկտեմբերի 1-ին

Ստեփանակերտի դպրոցների որոշ դասարաններն անցնելու են ուսուցման առկա տարբերակին. ԿԳՄՍՆ-ն ներկայացրել է կրթական գործընթացի կազմակերպման նոր կարգը

Ստեփանակերտի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել. բնակիչները տարհանվել են

«ՌԴ, ՀՀ և Ադրբեջանի փոխվարչապետները հաջորդ շաբաթ կհավաքվեն Մոսկվայում՝ ամփոփելու որոշ արդյունքներ և հայտարարելու այն որոշումները, որոնց շուրջ մենք այսօր պայմանավորվել ենք». Պուտին

«Սոցիալական աշխատանք» ծրագիրն ընթացքի մեջ է

Search