Artsakhpress

Միջազգային

Չինաստանի ԱԳՆ-ը Արևմուտքին կոչ է արել չեղարկել Աֆղանստանի դեմ պատժամիջոցները

Չինաստանի ԱԳ նախարար Վան Ին ԱՄՆ-ին և Արևմուտքի մյուս երկրներին կոչ է արել չեղարկել Աֆղանստանի դեմ պատժամիջոցները:

Չինաստանի ԱԳՆ-ը Արևմուտքին կոչ է արել չեղարկել Աֆղանստանի դեմ պատժամիջոցները

Չինաստանի ԱԳՆ-ը Արևմուտքին կոչ է արել չեղարկել Աֆղանստանի դեմ պատժամիջոցները
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 26 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ:  Այդ մասին նա հայտարարել է Կատարի մայրաքաղաք Դոհայում Աֆղանստանում թալիբների ժամանակավոր կառավարության փոխնախագահ Աբդուլ Գանի Բարադարի հետ հանդիպմանը, փոխանցում է 1lurer-ը:
«Չինաստանը մեծ ուշադրություն է դարձնում հումանիտար դժվարություններին, որոնց ներկայումս բախվում է Աֆղանստանը, և վճռականորեն կոչ է անում ԱՄՆ-ին և Արևմուտքի երկրներին չեղարկել պատժամիջոցները»,- ասել է Վան Ին: Նրա խոսքով՝ բոլոր կողմերը պետք է խելամիտ և պրագմատիկ կերպով շփվեն թալիբների հետ, որպեսզի օգնեն Աֆղանստանին կանգնել զարգացման ուղու վրա:
Արտգործնախարարը վստահեցրել է, որ Չինաստանը պատրաստ է շարունակելու հումանիտար օգնություն ցուցաբերել Աֆղանստանին իր հնարավորությունների չափով:
Վան Ին ասել է, որ Չինաստանը երբևէ չի խառնվել Աֆղանստանի ներքին գործերին: Նրա խոսքով՝ Պեկինն աջակցում է երկրի կայունացմանը և վերականգնմանն ուղղված՝ Աֆղանստանի ժողովրդի ջանքերին:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Տեղահանվածներին կցուցաբերվի ավելի մեծ ու արդյունավետ աջակցություն բնակվարձի ու զբաղվածության ծրագրերի շրջանակներում. Արտակ Բեգլարյան

300.000-ական դրամի չափով սոցիալական աջակցության ծրագրի իրագործման ընթացքում ապօրինի ստացվել է 47.700.000 դրամ գումար. գլխավոր դատախազություն

ՀՀ-ից ժամանած բժիշկները Ստեփանակերտում անվճար հետազոտություններ և խորհրդատվություն կիրականացնեն

Նախագահ Հարությունյանը շուրջ մեկ տասնյակ օրենքներ է ստորագրել

Ազգային ժողովի նախագահին են դիմել Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Ասկերանի շրջանի վերին ենթաշրջանի համայնքների աշխատակազմերի աշխատողները

Գլխավոր դատախազությունը մեկնաբանել է Սամվել Կարապետյանին առնչվող գործի շուրջ հանրային արձագանքները

Իրավապահ համակարգը պայքարում է նաև սեփական շարքերում հանցավոր երևույթների դեմ (ձայնագրություն)

Բնակապահովման ծրագրի էլեկտրոնային համակարգի ներդրմամբ պայմանավորված՝ կատարվում է պատերազմից տուժած քաղաքացիների փաստաթղթերի ընդունելություն

Արթուր Թովմասյանը կոչ-հորդորով դիմել է ԱՀ Կառավարությանը (տեսանյութ)

Search