Artsakhpress

Միջազգային

10 զոհ, 140 վիրավոր՝ զինվորականների և ցուցարարների միջև բախումների հետևանքով. ցույցերը Սուդանում շարունակվում են ռազմական հեղաշրջման ֆոնին

Սուդանում ցուցարարները երեկվանից չեն հեռանում փողոցից, երբ երկրի զինված ռազմական հեղաշրջում են սկսել:

10 զոհ, 140 վիրավոր՝ զինվորականների և ցուցարարների միջև բախումների հետևանքով. ցույցերը Սուդանում շարունակվում են ռազմական հեղաշրջման ֆոնին

10 զոհ, 140 վիրավոր՝ զինվորականների և ցուցարարների միջև բախումների հետևանքով. ցույցերը Սուդանում շարունակվում են ռազմական հեղաշրջման ֆոնին

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 26 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ինչպես հայտնում է BBC News-ը, մարդիկ արգելափակել են մայրաքաղաք Խարթումի փողոցները՝ երգելով, դրոշներ ծածանելով և անցադողեր այրելով, փոխանցում է tert.am-ը:

Զինվորականներն, իրենց հերթին, կրակ են բացել ցուցարարների ուղղությամբ, ինչի հետևանքով 10 մարդ է մահացել: Երկրի Առողջապահության նախարարության տվյալներով՝ 140 մարդ վիրավորում է ստացել:

Հիշեցնենք, որ նախօրեին Սուդանի Ինքնիշխան խորհրդի ղեկավար Աբդել Ֆաթահ ալ-Բուրհանն արտակարգ դրություն է հայտարարել երկրում և ցրել կառավարությունը: Հաղորդվում էր նաև, որ զինվորականները ձերբակալել են երկրի վարչապետ Համդոկին:

2019 թվականին Սուդանում ռազմական հեղափոխություն է տեղի ունեցել՝ պայմանավորված խոր տնտեսական ճգնաժամի ֆոնին բնակիչների ցույցերով: Երկիրը 30 տարի ղեկավարած նախագահ Օմար ալ-Բաշիրա հայտնվեց բանտում:

Զինվորականները և քաղաքացիական ուժերը պայմանավորվել էին անցումային իշխանություն ստեղծել՝ բաերփոխումների համար: Ժամանակավոր Ինքնիշխան խորհուրդը գլխավորել է ալ-Բուրհանը, իսկ Համդոկը դարձել է վարչապետ: Սակայն խորհրդի գործունեության ժամկետը լրանում է նոյեմբերին:

Սեպտեմբերին երկրում հեղաշրջման ևս մեկ փորձ է տեղի ունեցել, որի կազմակերպման մեջ զինվորականները մեղադրել են նախկին նախագահ ալ-Բաշիրի կողմնակիցներին:  


     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ադրբեջանի զինվորականները բռնություն են գործադրել ու սպանել Արցախի Հանրապետության քաղաքացուն. ԱԱԾ

Մարտակերտի բնակիչը կատարել է գողություն եւ սպանություն, հափշտակել ռազմամթերք ու ապօրինի պահել այն. ԱՀ դատախազություն

Տեղի է ունեցել Ցորի հրետանային դիվիզիոնի զինծառայողների հոգեհանգիստը

Բջջային կապի և համացանցի հասանելիությունն Արցախի տարածքում միտումնավոր խլացվում է ադրբեջանցիների կողմից․ ՄԻՊ

Ստեփանակերտի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել. բնակիչները տարհանվել են

Գազաֆիկացված համայնքների բնակիչ-բաժանորդների էլեկտրաէներգիայի սպառման գծով փոխհատուցման աջակցությունը կդադարեցվի դեկտեմբերի 1-ին

Ադրբեջանը 10 զինծառայող է փոխանցել Հայաստանին

Ադրբեջանը Արցախի քաղաքացու է գերի վերցրել. ռուս խաղաղապահները բանակցում են

ԱՀ ԱԱԾ-ի կողմից կձեռնարկվեն բոլոր միջոցները Ռոման Բաղդասարյանի հայտարարության իսկության ստուգման և տեղեկության կեղծ լինելը բացահայտելու ուղղությամբ

Search