Artsakhpress

Միջազգային

Այս շաբաթ Բրյուսելում կկայանան ԵՄ-Իրան բանակցությունները՝ միջուկային հարցի շուրջ

Այս շաբաթ Բրյուսելում կհանդիպեն Եվրամիության և Իրանի ներկայացուցիչները՝ բանակցելու իրանական միջուկային գործարքի շուրջ երկխոսությունը վերսկսելու մասին:

Այս շաբաթ Բրյուսելում կկայանան ԵՄ-Իրան բանակցությունները՝ միջուկային հարցի շուրջ

Այս շաբաթ Բրյուսելում կկայանան ԵՄ-Իրան բանակցությունները՝ միջուկային հարցի շուրջ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 26 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին հայտնում է «Մեհր» գործակալությունը՝ հղում անելով ԵՄ արտաքին քաղաքականության ծառայության խոսնակ Պիտեր Ստանոյին, փոխանցում է tert.am-ը։

«Կարող եմ հաստատել, որ հանդիպմանը կմասնակցի ԵՄ առաջատար բանագնաց Էնրիկե Մորան, որը Թեհրան էր այցելել այս ամիս»,- ասել է Ստանոն՝ արձագանքելով իրանական կողմի հայտարարությանը չորեքշաբթի կայանալիք հանդիպման մասին:

ԵՄ ներկայացուցիչը հավելել է, որ միության դիվանագիտական ծառայությունը ջանք չի խնայում վերսկսելու բանակցությունները Վիեննայում:

Ավելի վաղ Իրանի փոխարտգործնախարար Ալի Բաղերի Քանին հայտնել էր, որ չորեքշաբթի հանդիպելու է ԵՄ ներկայացուցչի հետ Բրյուսելում՝ շարունակելու երկխոսությունն՝ ուղղված արդյունավետ բանակցություններ սկսելուն:


     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ադրբեջանի զինվորականները բռնություն են գործադրել ու սպանել Արցախի Հանրապետության քաղաքացուն. ԱԱԾ

Մարտակերտի բնակիչը կատարել է գողություն եւ սպանություն, հափշտակել ռազմամթերք ու ապօրինի պահել այն. ԱՀ դատախազություն

Տեղի է ունեցել Ցորի հրետանային դիվիզիոնի զինծառայողների հոգեհանգիստը

Բջջային կապի և համացանցի հասանելիությունն Արցախի տարածքում միտումնավոր խլացվում է ադրբեջանցիների կողմից․ ՄԻՊ

Ստեփանակերտի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել. բնակիչները տարհանվել են

Գազաֆիկացված համայնքների բնակիչ-բաժանորդների էլեկտրաէներգիայի սպառման գծով փոխհատուցման աջակցությունը կդադարեցվի դեկտեմբերի 1-ին

Ադրբեջանը 10 զինծառայող է փոխանցել Հայաստանին

Ադրբեջանը Արցախի քաղաքացու է գերի վերցրել. ռուս խաղաղապահները բանակցում են

ԱՀ ԱԱԾ-ի կողմից կձեռնարկվեն բոլոր միջոցները Ռոման Բաղդասարյանի հայտարարության իսկության ստուգման և տեղեկության կեղծ լինելը բացահայտելու ուղղությամբ

Search