Artsakhpress

Քաղաքական

Մարտունի և Գիշի համայնքներում ՏԻՄ ընտրություններ կկազմակերպվեն

2021 թվականի դեկտեմբերի 10-ին կկայանան Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Մարտունի և Գիշի համայնքների ղեկավարների նոր հերթական ընտրությունները:

Մարտունի և Գիշի համայնքներում ՏԻՄ ընտրություններ կկազմակերպվեն

Մարտունի և Գիշի համայնքներում ՏԻՄ ընտրություններ կկազմակերպվեն
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 26 հոկտեմեբրի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ԱՀ Բնութագրությունը հասանալի չէկենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Սիրան Ավետիսյանը նշեց, որ նախատեսված նոր հերթական ընտրությունների նախապատրաստական աշխատանքներն ընթանում են՝ ըստ ընտրական օրենսգրքի պահանջների: «Շահագրգիռ բոլոր մարմինները, որոնք ուղղակի և անուղղակի մասնակցում են ընտրական գործընթացին, ըստ ամենայնի, տեղեկացված են : Բոլոր հիմնական միջոցառումները կիրականացվեն ըստ ժամանակացույցի, հաստատված կարգով և օրինականության սահմաններում: Օրերս կայացել էր ԱՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի հերթական նիստը: Նիստին մասնակցում էին ԿԸՀ 7 անդամներ: Նիստի օրակարգում ընդգրկված էր մեկ՝ Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Մարտունի և Գիշի համայնքների ղեկավարների նոր հերթական ընտրությունների նախապատրաստման և անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցը հաստատելու մասին հարցի քննարկում: Նախապես ծանոթանալով նիստի օրակարգում ընդգրկված հարցին՝ հանձնաժողովի անդամները միաձայն հաստատեցին ընտրությունների նախապատրաստման և անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցը», - նշեց Ս. Ավետիսյանը:
Նշենք, որ տեղական ինքնակառավարման մարմինների նոր հերթական ընտրությունների ողջ ընթացքին վերաբերող տեղեկություններին և փաստաթղթերին հնարավոր կլինի ծանոթանալ Արցախի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական կայքում:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Տեղահանվածներին կցուցաբերվի ավելի մեծ ու արդյունավետ աջակցություն բնակվարձի ու զբաղվածության ծրագրերի շրջանակներում. Արտակ Բեգլարյան

300.000-ական դրամի չափով սոցիալական աջակցության ծրագրի իրագործման ընթացքում ապօրինի ստացվել է 47.700.000 դրամ գումար. գլխավոր դատախազություն

ՀՀ-ից ժամանած բժիշկները Ստեփանակերտում անվճար հետազոտություններ և խորհրդատվություն կիրականացնեն

Նախագահ Հարությունյանը շուրջ մեկ տասնյակ օրենքներ է ստորագրել

Ազգային ժողովի նախագահին են դիմել Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Ասկերանի շրջանի վերին ենթաշրջանի համայնքների աշխատակազմերի աշխատողները

Գլխավոր դատախազությունը մեկնաբանել է Սամվել Կարապետյանին առնչվող գործի շուրջ հանրային արձագանքները

Իրավապահ համակարգը պայքարում է նաև սեփական շարքերում հանցավոր երևույթների դեմ (ձայնագրություն)

Բնակապահովման ծրագրի էլեկտրոնային համակարգի ներդրմամբ պայմանավորված՝ կատարվում է պատերազմից տուժած քաղաքացիների փաստաթղթերի ընդունելություն

Արթուր Թովմասյանը կոչ-հորդորով դիմել է ԱՀ Կառավարությանը (տեսանյութ)

Search