Artsakhpress

Քաղաքական

Հայ-ռուսական դաշինքը ռեգիոնում այլ հակառակորդներ չունի՝ Ադրբեջանից և Թուրքիայից բացի. Խրամչիխինը՝ միացյալ զորախմբի վարժանքների մասին

Հայ-ռուսական զորքերի միացյալ խմբավորման մարտավարական զորավարժությունները ցույց են տալիս, որ հայ-ռուսական ռազմական դաշինքը կա և շարունակվում է ամրապնդվել:

Հայ-ռուսական դաշինքը ռեգիոնում այլ հակառակորդներ չունի՝ Ադրբեջանից և Թուրքիայից բացի. Խրամչիխինը՝ միացյալ զորախմբի վարժանքների մասին

Հայ-ռուսական դաշինքը ռեգիոնում այլ հակառակորդներ չունի՝ Ադրբեջանից և Թուրքիայից բացի. Խրամչիխինը՝ միացյալ զորախմբի վարժանքների մասին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 26 հոկտեմեբրի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այդ մասին հայտնեց Մոսկվայի Քաղաքական և ռազմական վերլուծությունների ինստիտուտի փոխտնօրեն, ռազմական փորձագետ Ալեքսանդր Խրամչիխինը:
«Զորքերը առանց վարժանքների, ուսուցման և կատարելագործման չեն լինում: Եթե կան զինված ուժեր, ապա դրանք պետք է շարունակ սովորեն, այլապես պետք է ցրվեն: Այնպես որ, զուտ ռազմական տեսակետից սա միանգամայն բնական երևույթ է: Իսկ եթե խոսքը ոչ թե մեկ, այլ երկու երկրի զինված ուժերի համագործակցության մասին է, ապա այդ դեպքում առավել ևս գործնական պարապմունքներով համատեղ ռազմական գործողություններ մշակելու կարիք կա», - մեկնաբանեց Ալեքսանդր Խրամչիխինը:
Ինչ վերաբերում է վարժանքների քաղաքական կողմին, ռազմական փորձագետի խոսքով՝ նույնիսկ եթե միացյալ զորախմբի զորավարժություններն իրականում քաղաքական տողատակեր չունեն, միևնույն է, շրջակա երկրներն ընկալելու են այդ միջոցառումը որպես Հայաստանի և Ռուսաստանի ռազմական դաշինքի ամրապնդում:
«Այս պարագայում, այնուամենայնիվ, սկզբունքայինը քաղաքական ասպեկտն է: Եթե զորքերի միացյալ խմբավորումը կա, ապա ո՞վ է խմբավորման հրամանատարը և ի՞նչ կլինի պատերազմի դեպքում: Ես չգիտեմ՝ կոնկրետ ո՞րն է զորավարժությունների սցենարը, բայց ակնհայտ է, որ Ադրբեջանից և Թուրքիայից բացի՝ այլ հակառակորդներ, միևնույն է, չկան: Պարզ է, չէ՞, որ Վրաստանը չի կարող լինել Հայաստանի և Ռուսաստանի հակառակորդը: Դա լուրջ չէ: Հետևաբար, Ադրբեջանից և Թուրքիայից բացի՝ ուրիշ ոչ ոք չի մնում», - կարծում է Ալեքսանդր Խրամչիխինը:
Իսկ ավելի լայն իմաստով հայ-ադրբեջանական դիմակայությունը, որին Հայաստանի և Ադրբեջանի դաշնակիցներն, իհարկե, առնչվում են այս կամ այն ձևով, ըստ մոսկովյան ինստիտուտի փոխտնօրենի՝ ավելի լայն տարածաշրջանային և աշխարհաքաղաքական մրցակցության պատկերի մեջ է տեղավորվում, որտեղ հիմնական դերակատարները սիրիական ճգնաժամի կարգավորման երեք ակտիվ կողմերն են՝ Ռուսաստանը, Թուրքիան և Իրանը:
Վերլուծաբանների կարծիքով՝ 2020 թվականի Արցախյան քառասունչորսօրյա պատերազմից հետո նշված երեք դերակատարները քողարկված, երբեմն էլ՝ բացահայտ պայքար են մղում տարածաշրջանում ուժերի նոր դասավորության, այսպես ասած՝ նոր ստատուս-քվոյի ձևավորման համար: Այդ պատճառով էլ, չնայած Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցմանը, իրադրությունը Հարավային Կովկասում շարունակում է լարված մնալ:
Այս ֆոնին թուրք-ադրբեջանական ագրեսիվ դաշինքը չի դադարեցնում իր ապակառուցողական գործողությունները տարածաշրջանում՝ պարբերաբար զորավարժություններ անցկացնելով Արցախի գրավյալ տարածքներում կամ Նախիջևանում:
Ռազմական փորձագետ Ալեքսանդր Խրամչիխինի գնահատմամբ՝ «սիրիական եռյակից» երկուսը՝ Ռուսաստանը և Իրանը, ըստ էության Թուրքիայի դեմ են՝ մասնավորապես Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հանդեպ վերաբերմունքի առումով: Բայց միևնույն ժամանակ, Մոսկվան ստիպված է լավ հարաբերություններ պահպանել Անկարայի հետ թե՛ Սիրիայի հիմնախնդրի և թե՛ էներգետիկ հարցերի և թե՛ առհասարակ աշխարհաքաղաքական ընդհանուր գործընթացների պատճառով:
Այդուհանդերձ, Ռուսաստանը, «Արմենպրես»-ի զրուցակցի խոսքով, ոչ մի դեպքում չի ուզում թույլ տալ Ադրբեջանում թուրքական զորքերի ներկայությունը:
Խրամչիխինի կարծիքով՝ Ադրբեջանն էլ իր խաղն է խաղում, և Իլհամ Ալիևի օրոք Ադրբեջանը չի լինի «Թուրքիայի 100 տոկոսանոց խամաճիկը»:
«Այստեղ շատ մեծ խաղ է ընթանում, որը բազմաթիվ նրբերանգներ ունի: Ընդ որում՝ Ռուսաստանը ոչ մի դեպքում չի ուզում թուրքական զորքեր տեսնել Ադրբեջանում, բայց միաժամանակ չի ուզում լրիվ փչացնել իր հարաբերությունները Թուրքիայի հետ: Թեև, ըստ իս, դրանից, ի վերջո, հնարավոր չի լինի խուսափել, բայց առայժմ Ռուսաստանն ամեն ինչ անում է այդ պահը հնարավորինս հետաձգելու համար», - «Արմենպրես»-ին ասաց Ալեքսանդր Խրամչիխինը:
Վերջին շրջանում կտրուկ ակտիվացել է նաև հարևան Իրանի Իսլամական Հանրապետությունը՝ պաշտպանելով Հայաստանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը Ադրբեջանի բացահայտ ոտնձգություններից: Թեհրանի և Բաքվի հարաբերությունների կտրուկ վատթարացումը սկսվեց Սյունիքի դեպքերից, երբ ադրբեջանական սահմանապահները սկսեցին խոչընդոտել հայերի և իրանցի վարորդների տեղաշարժը Կապան-Գորիս միջպետական ճանապարհի՝ ադրբեջանական վերահսկողության տակ անցած հատվածներում: Թեհրան-Բաքու դիվանագիտական առճակատման ֆոնին Իրանը լայնածավալ զորավարժություններ ձեռնարկեց իրանա-ադրբեջանական սահմանի մոտ՝ Ադրբեջանի իշխանություններին մեղադրելով տարածաշրջանում «կարմիր գծեր» հատելու և Ադրբեջանի տարածքը երրորդ ուժերի, մասնավորապես՝ ահաբեկչական խմբավորումների և իսրայելական ուժերի ռազմական ներկայության համար տրամադրելու մեջ:
Այս ընթացքում իրենց ռազմական հմտությունները շարունակում են կատարելագործել նաև հայկական զինուժի ստորաբաժանումները՝ վարժանքներ անցկացնելով ՀԱՊԿ-ի գործընկերների հետ հայ-ռուսական երկկողմ կամ ՀԱՊԿ-ի բազմակողմ ձևաչափերով:
Հոկտեմբերի 22-ին հայ-ռուսական միացյալ զորախմբի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Տիգրան Փարվանյանը հայտնել է, որ Հայաստանում մեկնարկել են Հայաստանի և Ռուսաստանի զորքերի միացյալ խմբավորման մարտավարական զորավարժությունները: Վարժանքներին մասնակցում են ինչպես ՀՀ Զինված ուժերի հատուկ բանակային կորպուսի, այնպես էլ Գյումրիի 102-րդ ռուսական ռազմաբազայի ուժեղացված ստորաբաժանումները:
Հրամանատարի խոսքով՝ նմանատիպ վարժանքներ, ըստ նախապատրաստական պլանի, անց են կացվում տարին մի քանի անգամ:
Զորավարժությունների ընթացքում խաղարկվել է մի քանի սցենար։ Զորավարժություններում ներգրավված են եղել մեծ քանակությամբ ռազմական տեխնիկա, մասնավորապես, տանկեր, հետևակի մարտական մեքենաներ, ինքնագնաց հրետանի։ Ակտիվ փուլից հետո ամփոփվել են արդյունքները և տրվել համապատասխան հանձնարարականներ:
Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի զորքերի միացյալ խմբավորման մասին համաձայնագիրը ստորագրվել է 2016 թ. նոյեմբերի 30-ին Մոսկվայում՝ ՀՀ և ՌԴ պաշտպանության նախարարների կողմից: 2017 թվականին այն վավերացվել է ե՛ւ Ռուսաստանի Դաշնության Պետդումայի և Դաշնային խորհրդի, ե՛ւ Հայաստանի Ազգային ժողովի կողմից:

     

Քաղաքական

Նիկոլ Փաշինյանն ու Անն-Լորանս Պետելը քննարկել են Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացները

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությանը:

Ֆրանսիայի ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությունը մարտի 27-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանի և ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի ուղեկցությամբ:

ՀՀ-ի և ԵՄ-ի միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար. «Հայաստանի բարեկամներ» ցանցի զեկույցը

Հայաստանի և Եվրոպական միության միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար։

Հակոբ Արշակյանը Դանիայի խորհրդարանականների հետ հանդիպմանն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններին

Միջխորհրդարանական միության 148-րդ վեհաժողովի շրջանակում Հայաստանի ԱԺ պատվիրակությունը Դանիայի նախաձեռնությամբ հանդիպել է դանիացի գործընկերների հետ՝ պատվիրակության ղեկավար Սյորեն Սյոնդերգաարդի գլխավորությամբ:

Տնտեսական

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Տարադրամի փոխարժեքն այսօր

Տարադրամի փոխարժեքն այսօր։

Հասարակական

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search