Հոկտեմբերի 25-ին՝ տեղական ժամանակով ժամը 21:00-ին (Գրինվիչի ժամանակով՝ ժամը 17:00-ին), ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.12⁰ և արևելյան երկայնության 43.91⁰ աշխարհագրական կոորդինատներով՝ Հայաստան-Վրաստան սահմանային գոտի` Բավրա գյուղից 8 կմ արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 2.5 մագնիտուդով երկրաշարժ: