Կասֆալտապատվի ԱՀ Մարտակերտի շրջանի Ներքին Հոռաթաղ համայնքից դեպի Ճանկաթաղ տանող ճանապարհահատվածը:
Կասֆալտապատվի Ներքին Հոռաթաղից դեպի Ճանկաթաղ տանող ճանապարհահատվածը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 25 հոկտեմեբրի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱՀ Քաղաքաշինության նախարարության ճանապարհաշինության քաղաքականության բաժնի պետ Մհեր Համբարձումյանը:
«Շինարարական աշխատանքները սկսվել են 4 ամիս առաջ: Ներկա դրությամբ ընթանում են հողային և ասֆալտապատման աշխատանքներ։ Ընդհանուր 27 կմ ճանապարհահատվածի մոտավորապես 3-4 կմ-ը արդեն ասֆալտապատվել է։ Ծրագիրն իրականացվում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներով: Շինարարական աշխատանքները կատարում են «Քարավան», «Ճանշին» և «Վերածնունդ» ՍՊ ընկերությունները : Ճանապարհահատվածի ասֆալտապատման գործընթացը կավարտվի 2022 թվականին», - նշեց Մ. Համբարձումյանը: