«Վերադարձ դեպի Քաշաթաղ» ՀԿ նախաձեռնությամբ Քաշաթաղից տեղահանված 22 քաղաքացիներ հնարավորություն ստացան նոր իրավիճակում զբաղվելու իրենց նախընտրած մասնագիտությամբ։
Քաշաթաղից տեղահանված մի խումբ քաղաքացիներ աշխատանքային գործիքներ են ստացել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 25 հոկտեմեբրի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին «Արցախպրես»֊ի թղթակցի հետ զրույցում նշել է ԱՀ նախագահի սփյուռքի հարցերով խորհրդական Ազատուհի Սիմոնյանը։
«Մեր հայրենակիցներին տրամադրվեցին աշխատանքային գործիքներ՝ վարսահարդարման, մատնահարդարման և դիմահարդարման պարագաներ, կարի մեքենաներ, մեղրաքամիչ, ջեռոց և հարիչ։ Այդ գործուն աջակցությունը տրամադրվել է Անուշավան և Օֆիկ Աբրահամյանների միջոցներով և հավատով, որ մարդիկ արագ կհաղթահարեն ծանր իրավիճակը»,֊ մեզ հետ զրույցում նշել է Ա.Սիմոնյանը՝ շնորհակալություն հայտնելով տարիներ շարունակ Արցախում և Հայաստանում ազգանվեր գործունեություն ծավալած բարերարներին և հույս հայտնելով , որ ծրագիրը շարունակական կլինի։