Artsakhpress

Միջազգային

Գուտերիշը հայտարարել է, որ ՄԱԿ-ի Կանոնակարգի արժեքները վաղեմության ժամկետ չունեն

ՄԱԿ-ի Կանոնակարգի արժեքները վաղեմության ժամկետ չունեն եւ արդիական կլինեն համաշխարհային մարտահրավերները հաղթահարելու համար, որոնք այսօր ծառացած են մարդկության առջեւ:

Գուտերիշը հայտարարել է, որ ՄԱԿ-ի Կանոնակարգի արժեքները վաղեմության ժամկետ չունեն

Գուտերիշը հայտարարել է, որ ՄԱԿ-ի Կանոնակարգի արժեքները վաղեմության ժամկետ չունեն
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 24 հոկտեմեբրի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։  Այդ մասին կիրակի հայտարրաել է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը ՄԿԱ-ի օրվա առթիվ, NEWS.am-ի փոխանցմամբ, գրում է ՏԱՍՍ-ը:
«Մենք պետք է միավորվենք, որպեսզի հաղթահարենք համաշխարհային մարտահրավերներն ու իրագործենք կայուն զարգացման նպատակները, նշել է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը:-Դա անելու համար մեզ անհրաժեշտ է ապահովել յուրաքանչյուր մարդու համար կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի հասանելիությունը մոլորակի ցանկացած կետում, եւ որքան վաղ, այնքան լավ: Մենք պետք է ապահովենք բոլոր մարդկանց իրավունքներն ու արժանապատվությունը, հատկապես աղքատ եւ կյանքի դժվարին իրավիճակում գտնվող մարդկանց համար»:
«Մենք պետք է վերջ տանք հակամարտություններին, որոնք սպառնում են մեր երկրներին, անհրաժեշտ է համարձակ պատրավորություններ ստանձնել կլիմայի փոփոխության դեմ պայքարում, եւ իրագործել դրանք»,-հավելել է գլխավոր քարտուղարը:
Գուտերիշն ընդգծել է, որ 76 տարի առաջ ՄԱԿ-ի Կանոնադրության մեջ ներառված արժեքները կօգնեն իրացնել այդ խնդիրները: «Դրանք վաղեմության ժամկետ չունեն,-շարունակել է նա:-ՄԱԿ-ի օրը մենք պետք է միավորվենք դրանց հովանու ներքո եւ ամբողջովին իրագործենք Միավորված Ազգերի Կանոնադրությունը»:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Նախագահ Հարությունյանը ցավակցական հեռագիր է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին

ՌԴ-ում Ալիևին ասել են՝ եթե ռազմական սադրանքները շարունակի, ռուսական կողմից կոշտ պատասխան կլինի. Բորիս Ավագյան

Շուշեցիներն իրենց անհանգստությունն են հայտնել բնակարանային խնդրի վերաբերյալ. անդրադարձ

ՀՀ կառավարությունը Արցախին կտրամադրի ևս 13.5 մլրդ դրամ

ԱՀ ՆԳ նախարարությունը ծառայության է հրավիրում

Արցախի Հանրապետության ամբողջ տարածքում սահմանվել է մեկամսյա կարանտին՝ մեծածավալ սահմանափակումներով

ՀՀ ԱԳՆ-ն՝ Շուշիի վերաբերյալ Ադրբեջանի հերթական սադրիչ նախաձեռնության մասին

ՌԴ-ում ՃՏՊ-ի ժամանակ ավտոմեքենայի բեռնախցիկից ճանապարհին դի է ընկել. սպանվածը 50-ամյա Արկադի Ղազինյանն է (տեսանյութ)

Ռուսաստանում հայ տղամարդուն սպանած հանցագործը խոստովանել է, որ մարդակեր է

Search