Artsakhpress

Քաղաքական

ԱՄՆ-ի պետքարտուղարությունը բարձր գնահատել է ՀՀ ներդրումային գրավչությունը, բայցեւ խնդիրներ է արձանագրել

ԱՄՆ պետքարտուղարությունը հրապարակել է «Ներդրումային միջավայրի մասին» 2021 թվականի զեկույցը , որտեղ վերլուծել է ամերիկյան ընկերությունների համար գործող կամ պոտենցիալ շուկաներ հանդիսացող 170 երկրի տնտեսության ներդրումային միջավայրը:  

ԱՄՆ-ի պետքարտուղարությունը բարձր գնահատել է ՀՀ ներդրումային գրավչությունը, բայցեւ խնդիրներ է արձանագրել

ԱՄՆ-ի պետքարտուղարությունը բարձր գնահատել է ՀՀ ներդրումային գրավչությունը, բայցեւ խնդիրներ է արձանագրել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 23 հոկտեմեբրի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ NEWS.am-ի փոխանցմամբ, երկրների շարքում է նաև Հայաստանը։
Զեկույցում  Հայաստանի վերաբերյալ արվել են հետևյալ հիմնական շեշտադրումները․
  • Վերջին մի քանի տարիներին բիզնես միջավայրը և ներդրումային մթնոլորտը գնահատող միջազգային ցուցիչներով Հայաստանը լավ արդյունքներ է գրանցել։
  • Հայաստանը բազմաթիվ հնարավորություններ է ընձեռում ներդրողներին, և երկրի իրավական բազան ու պետական քաղաքականությունն ուղղված են ներդրումների ներգրավմանը։
  • Հայաստանում քիչ են սահմանափակումները օտարերկրյա վերահսկողության և մասնավոր սեփականության իրավունքի ու կազմակերպությունների համար։
  • Օտարերկրյա քաղաքացիների՝ Հայաստանում գործարար շահեր ձեռք բերելու, ստեղծելու կամ տնօրինելու իրավունքի որևէ սահմանափակում չկա։
  • Բիզնեսի գրանցման ընթացակարգերը պարզ են։
  • Հայաստանը չի սահմանափակում դրամի փոխարկումն ու փոխանցումը կամ կապիտալի ու եկամուտների «հայրենադարձումը»։
  • Հայաստանում բանկային համակարգը կայուն է և լավ կարգավորված։
  • Հակակոռուպցիոն արշավը շարունակվում է համակարգային կոռուպցիան արմատախիլ անելու ջանքերի շրջանակում։
  • Ընդհանուր առմամբ, Հայաստանում մրցակցային միջավայրը բարելավվում է։
  • Զեկույցում նաև նշվում է, որ, չնայած որոշ ոլորտներում բարելավումներին, որոնք բարձրացնում են Հայաստանի գրավչությունը որպես ներդրումային ուղղություն՝ ներդրողները պնդում են, որ պահպանվում են մի շարք խնդիրներ, որոնք անհրաժեշտ է լուծել՝ թափանցիկ, արդար և կանխատեսելի գործարար միջավայրի ապահովման համար: Այդ խնդիրներից են՝ Հայաստանի շուկայի փոքր լինելը, սպառողների ցածր գնողունակությունը, դատական համակարգի թերությունները, ինչպես նաև ժառանգություն մնացած կոռուպցիան: Ըստ զեկույցի՝ 2020թ․ COVID-19-ը և ինտենսիվ մարտական գործողություններն ազդել են Հայաստանի տնտեսական աճի և ներդրումային միջավայրի վրա: Նաև կա Հայաստանի ֆինանսական հատվածի զարգացման անհրաժեշտություն։
  • ԱՄՆ-ի պետքարտուղարությունն ընդգծում է, որ Հայաստանի օրենսդրությունն ապահովում է մտավոր սեփականության իրավունքների պաշտպանությունը, սակայն դրա կատարման ապահովմանն ուղղված ջանքերը և դատարան դիմելու գործընթացը կարիք ունեն բարելավման։
Ըստ զեկույցի՝ ձեռքբերումներն ամրապնդելու համար ավելի լայն բարեփոխումներ են պահանջվելու դատական, հարկային, մաքսային, առողջապահական, կրթական, զինվորական և իրավապահ հաստատություններում:
 

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Մարտակերտի բնակիչը կատարել է գողություն եւ սպանություն, հափշտակել ռազմամթերք ու ապօրինի պահել այն. ԱՀ դատախազություն

Ադրբեջանի զինվորականները բռնություն են գործադրել ու սպանել Արցախի Հանրապետության քաղաքացուն. ԱԱԾ

Տեղի է ունեցել Ցորի հրետանային դիվիզիոնի զինծառայողների հոգեհանգիստը

Ադրբեջանը 10 զինծառայող է փոխանցել Հայաստանին

Ադրբեջանը Արցախի քաղաքացու է գերի վերցրել. ռուս խաղաղապահները բանակցում են

Ադրբեջանն ընտրվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի զինված բախումների ընթացքում մշակութային արժեքների պաշտպանության կոմիտեի անդամ

Հանրապետության բոլոր հանրակրթական դպրոցներում ուսումնական գործընթացն իրականացվելու է առկա

Ամանորյա նվերներ ստանալու համար կկատարվի նախադպրոցական տարիքի երեխաների գրանցում

Պաշտոնական փաստաթղթում կեղծ տեղեկություններ են մտցվել ԱՀ քաղաքացուն պատվաստելու վերաբերյալ․ ԱԱԾ

Search