Artsakhpress

Հասարակական

Ինչպես Windows 11-ում վերադարձնել TaskBar-ի Drag&Drop գործառույթը

Windows 11-ի բետա և ստաբիլ տարբերակներում բացակայում է մի չափազանց օգտակար գործառույթ, որը հասանելի էր նախորդ Windows-ներում:

Ինչպես Windows 11-ում վերադարձնել TaskBar-ի Drag&Drop գործառույթը

Ինչպես Windows 11-ում վերադարձնել TaskBar-ի Drag&Drop գործառույթը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 23 հոկտեմեբրի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Եթե օրինակ Windows 10-ում կամ 7-ում տեքստային ֆայլը քաշեք TaskBar-ի վրա տեղադրված Notepad ծրագրի վրա (որը կարող է տվյալ պահին լինել փակված կամ ծալված), ապա ավտոմատ Notepad-ում կցուցադրվի այդ տեքստային ֆայլը: Այս գործառույթն աշխատում է գրեթե բոլոր ֆայլերի ու ծրագրերի համար (օրինակ լուսանկարը բացել Photoshop-ով,ֆայլը ուղարկել Տելեգրամով և այլն): Այս գործառույթն աշխատում է նաև File Explorer-ի համար: Այսինքն կարող եք ֆայլը քաշել TaskBar-ում բացված թղթապանակի նշանի վրա և այն կտեղադրվի այդ թղթապանակում, գրում է armblog.net-ը:
Ցավոք Windows 11-ի TaskBar-ը չունի Drag&Drop գործառույթը: Ընդ որում Windows 11-ում նույնիսկ հնարավոր չի ծրագրի նշանը քաշել և տեղադրել TaskBar-ի վրա: Փոխարենը պետք է աջ քլիք անել ծրագրի վրա և սեղմել Pin to TaskBar մենյուն: 
GitHub-ում բաց ծրագրային կոդով տեղադրվել է մի փոքր ծրագիր, որը թույլ է տալիս ֆայլերը մկնիկով քաշել և բացել Taskbar-ի վրա տեղադրված ծրագրերով: Այդ ծրագիրը գրված է c++ լեզվով: Ծրագիրը Windows-ի ռեգիստրում կամ կարգավորումներում ոչինչ չի փոխում: Այն պարզապես առանձին աշխատող պրոցես է, որը հայտնաբերում է TaskBar-ի վրա Drag&Drop գործողությունը և մկնիկի տակ գտնվող ծրագրով բացում է ֆայլը:
Ծրագրից օգտվելու համար պետք է ընդամենը ներբեռնել exe ֆայլը և աշխատացնել:  Նշեմ նաև, որ որոշ անտիվիրուսներ այս ծրագիրը ճանաչում են որպես վտանգավոր ծրագիրը, սակայն ինչպես արդեն նշեցի այն բաց ծրագրային կոդով է և ոչ մի վնասակար կոդ չկա:
Ներբեռնել

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Մարտակերտի բնակիչը կատարել է գողություն եւ սպանություն, հափշտակել ռազմամթերք ու ապօրինի պահել այն. ԱՀ դատախազություն

Ադրբեջանի զինվորականները բռնություն են գործադրել ու սպանել Արցախի Հանրապետության քաղաքացուն. ԱԱԾ

Տեղի է ունեցել Ցորի հրետանային դիվիզիոնի զինծառայողների հոգեհանգիստը

Ադրբեջանը 10 զինծառայող է փոխանցել Հայաստանին

Ադրբեջանը Արցախի քաղաքացու է գերի վերցրել. ռուս խաղաղապահները բանակցում են

Ադրբեջանն ընտրվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի զինված բախումների ընթացքում մշակութային արժեքների պաշտպանության կոմիտեի անդամ

Հանրապետության բոլոր հանրակրթական դպրոցներում ուսումնական գործընթացն իրականացվելու է առկա

Ամանորյա նվերներ ստանալու համար կկատարվի նախադպրոցական տարիքի երեխաների գրանցում

Պաշտոնական փաստաթղթում կեղծ տեղեկություններ են մտցվել ԱՀ քաղաքացուն պատվաստելու վերաբերյալ․ ԱԱԾ

Search