2021թ. հոկտեմբերի 21-ին Իրանում Հայաստանի դեսպանություն են այցելել իրանահայ համայնքի մի շարք ներկայացուցիչներ` ԻԻՀ և ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի անդամ, մաթեմատիկոս Մկրտիչ Թումանյանը, «Ամիր Քյաբիր» համալսարանի դասախոս, պրոֆեսոր Գևորգ Կարապետյանը, Թեհրանի համալսարանի դասախոս, մաթեմատիկոս Արա Թումանյանը, բժիշկ-նյարդաբան Սերժիկ Ազարյանը` տիկնոջ` Անահիտ Ազարյանի հետ, «Շարիֆ» համասարանի դասախոս, ֆիզիկոս, աստղաբան Շանթ Բաղրամյանը, բժիշկ-ճառագայթաբան Մարինա Թումանյանը: