Artsakhpress

Միջազգային

Ուկրաինան ԱՄՆ-ից ստացել է ռազմական օգնության նոր խմբաքանակ

Կիևը Վաշինգտոնից ստացել է անվտանգության նպատակով լրացուցիչ աջակցության վերջին խմբաքանակը:

Ուկրաինան ԱՄՆ-ից ստացել է ռազմական օգնության նոր խմբաքանակ

Ուկրաինան ԱՄՆ-ից ստացել է ռազմական օգնության նոր խմբաքանակ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 23 հոկտեմեբրի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Panorama.am-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է «ՌԻԱ նովոստի»-ին՝ վկայակոչելով Ուկրաինայի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։
«Ուկրաինայի Զինված ուժերի կարիքների համար Միացյալ Նահանգների կառավարության 60 մլն դոլարի միջազգային անվտանգության աջակցության երրորդ խմբաքանակն է ստացել, որը. Ներառում է զինամթերք, հակատանկային և ճշգրիտ զենք, բժշկական սարքավորումներ և այլն»,- նշված է գերատեսչության ֆեյսբուքյան էջում։
Առաջին խմբաքանակը ստացվել էր հոկտեմբերի 10-ին, իսկ երկրորդը՝ ութ օր անց։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին վերջերս ԱՄՆ կատարած այցի ժամանակ կարողացել էր պայմանավորվել մատակարարումների շուրջ։
Այս օգնությունը լրացրեց նախկինում համաձայնեցված 250 միլիոն դոլարի օգնությունը:
Կիևը նախկինում հայտնել էր, որ 2014 թվականից հետո Վաշինգտոնից ստացել են ավելի քան երկու միլիարդ դոլարի նյութատեխնիկական աջակցություն։

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Մարտակերտի բնակիչը կատարել է գողություն եւ սպանություն, հափշտակել ռազմամթերք ու ապօրինի պահել այն. ԱՀ դատախազություն

Ադրբեջանի զինվորականները բռնություն են գործադրել ու սպանել Արցախի Հանրապետության քաղաքացուն. ԱԱԾ

Տեղի է ունեցել Ցորի հրետանային դիվիզիոնի զինծառայողների հոգեհանգիստը

Ադրբեջանը 10 զինծառայող է փոխանցել Հայաստանին

Ադրբեջանը Արցախի քաղաքացու է գերի վերցրել. ռուս խաղաղապահները բանակցում են

Ադրբեջանն ընտրվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի զինված բախումների ընթացքում մշակութային արժեքների պաշտպանության կոմիտեի անդամ

Հանրապետության բոլոր հանրակրթական դպրոցներում ուսումնական գործընթացն իրականացվելու է առկա

Ամանորյա նվերներ ստանալու համար կկատարվի նախադպրոցական տարիքի երեխաների գրանցում

Պաշտոնական փաստաթղթում կեղծ տեղեկություններ են մտցվել ԱՀ քաղաքացուն պատվաստելու վերաբերյալ․ ԱԱԾ

Search