Artsakhpress

Միջազգային

Ռուսական և չինական ռազմանավերն առաջին անգամ համատեղ պարեկություն են իրականացրել Խաղաղ օվկիանոսում

Ռուսաստանի և Չինաստանի ռազմածովային ուժերի մարտական ​​նավերը հոկտեմբերի 17-ից 23-ն առաջին անգամ համատեղ պարեկություն են իրականացրել Խաղաղ օվկիանոսի արևմտյան մասում։

Ռուսական և չինական ռազմանավերն առաջին անգամ համատեղ պարեկություն են իրականացրել Խաղաղ օվկիանոսում

Ռուսական և չինական ռազմանավերն առաջին անգամ համատեղ պարեկություն են իրականացրել Խաղաղ օվկիանոսում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 23 հոկտեմեբրի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այդ մասին շաբաթ օրը հաղորդել է ՌԴ ՊՆ-ն:

«Պարեկության խնդիրն էր երկու երկրների դրոշների ցուցադրումը, Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանումը: Առաջադրանքները ներառում էին նաև երկու երկրների ծովային տնտեսական գործունեության օբյեկտների պաշտպանությունը: Պարեկային գործողությունների արդյունքում մի քանի նավ առաջին անգամ անցել է Սանգարի նեղուցով»,- ասված է հաղորդագրության մեջ։

Երկու երկրների նավաստիները համատեղ մարտավարական զորավարժություններ և մի շարք պարապմունքներ են անցկացրել։ Ընդհանուր առմամբ, այս գործողությունների ընթացքում նավերն անցել են ավելի քան 1700 ծովային մղոն:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ճապոնական ծովում տեղի է ունեցել Ռուսաստանի և Չինաստանի ռազմածովային ուժերի «Ծովային փոխազդեցություն -2021» եռօրյա զորավարժությունը։

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Մարտակերտի բնակիչը կատարել է գողություն եւ սպանություն, հափշտակել ռազմամթերք ու ապօրինի պահել այն. ԱՀ դատախազություն

Ադրբեջանի զինվորականները բռնություն են գործադրել ու սպանել Արցախի Հանրապետության քաղաքացուն. ԱԱԾ

Տեղի է ունեցել Ցորի հրետանային դիվիզիոնի զինծառայողների հոգեհանգիստը

Ադրբեջանը 10 զինծառայող է փոխանցել Հայաստանին

Ադրբեջանը Արցախի քաղաքացու է գերի վերցրել. ռուս խաղաղապահները բանակցում են

Ադրբեջանն ընտրվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի զինված բախումների ընթացքում մշակութային արժեքների պաշտպանության կոմիտեի անդամ

Հանրապետության բոլոր հանրակրթական դպրոցներում ուսումնական գործընթացն իրականացվելու է առկա

Ամանորյա նվերներ ստանալու համար կկատարվի նախադպրոցական տարիքի երեխաների գրանցում

Պաշտոնական փաստաթղթում կեղծ տեղեկություններ են մտցվել ԱՀ քաղաքացուն պատվաստելու վերաբերյալ․ ԱԱԾ

Search