Artsakhpress

Քաղաքական

Էրդողանը միջազգային լրատվամիջոցներին մեղադրել է Հայաստանին տեղեկատվական աջակցություն ցուցաբերելու համար

Հոկտեմբերի 22-ին Ստամբուլում մեկնարկել է «Թյուրքական խորհրդի մեդիաֆորումի» աշխատանքը, որի բացմանը տեսաուղերձով հանդես է եկել Թուրքայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

Էրդողանը միջազգային լրատվամիջոցներին մեղադրել է Հայաստանին տեղեկատվական աջակցություն ցուցաբերելու համար

Էրդողանը միջազգային լրատվամիջոցներին մեղադրել է Հայաստանին տեղեկատվական աջակցություն ցուցաբերելու համար
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 22 հոկտեմեբրի, ԱՐՑԱԽՊՐԵՍԻր ելույթում նա հայտնի արևմտյան լրատվամիջոցներին մեղադրել է «թվային ֆաշիզմի» և Հայաստանին տեղեկատվական աջակցություն ցուցաբերելու մեջ, փոխանցում է 1lurer-ը:
«Որոշ սոցիալական ցանցեր դարձել են պետությունների ժողովրդավարության, հասարակության և ազգային անվտանագության համար սպառնալիքի աղբյուրներ: Մեր երկրները տեղեկատվական դաշտում պետք է ձևավորեն անկախ համակարգեր, այնպես, ինչպես դա այսօր անում է Թուրքիան պաշտպանական և ռազմական ոլորտներում»,- նշել է Էրդողանը: Նա հավելել է, որ Լեռնային Ղարաբաղում 44-օրյա պատերազմի ընթացքում տեղեկատվական դաշտում ականատես են եղել երկակի չափանիշների, ինչը հաստատել է «ապատեղեկատվության և ստի դեմ պայքարելու» կարևորությունը թյուրքական երկրների համար:
«Մեդիա կառույցները, որոնք հայտարարում են խոսքի ազատության և իրադարձությունների օբյեկտիվ լուսաբանման կարևորության մասին, գործնականում հանդես էին գալիս որպես Հայաստանի պաշտոնական տեղեկատվական ծառայության նմանակողներ: Ղարաբաղյան պատերազմը տեղեկատվական էմբարգոյի ո՛չ առաջին, ո՛չ վերջին օրինակն է, որին բախվում են մեր երկրները»,- նշել է Էրդողանը:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

ՌԴ-ում Ալիևին ասել են՝ եթե ռազմական սադրանքները շարունակի, ռուսական կողմից կոշտ պատասխան կլինի. Բորիս Ավագյան

Տեղի է ունեցել Ցորի հրետանային դիվիզիոնի զինծառայողների հոգեհանգիստը

Ադրբեջանի զինվորականները բռնություն են գործադրել ու սպանել Արցախի Հանրապետության քաղաքացուն. ԱԱԾ

Բջջային կապի և համացանցի հասանելիությունն Արցախի տարածքում միտումնավոր խլացվում է ադրբեջանցիների կողմից․ ՄԻՊ

Ստեփանակերտի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել. բնակիչները տարհանվել են

Գազաֆիկացված համայնքների բնակիչ-բաժանորդների էլեկտրաէներգիայի սպառման գծով փոխհատուցման աջակցությունը կդադարեցվի դեկտեմբերի 1-ին

Մարտակերտի բնակիչը կատարել է գողություն եւ սպանություն, հափշտակել ռազմամթերք ու ապօրինի պահել այն. ԱՀ դատախազություն

Ստեփանակերտի դպրոցների որոշ դասարաններն անցնելու են ուսուցման առկա տարբերակին. ԿԳՄՍՆ-ն ներկայացրել է կրթական գործընթացի կազմակերպման նոր կարգը

Ադրբեջանը Արցախի քաղաքացու է գերի վերցրել. ռուս խաղաղապահները բանակցում են

Search