Artsakhpress

Միջազգային

Գերմանիան ՆԱՏՕ-ին կոչ է անում՝ սպառնալ Ռուսաստանին

ՆԱՏՕ-ն պետք է Ռուսաստանին ցույց տա իր պատրաստակամությունը՝ անհրաժեշտության դեպքում զենք օգտագործել։ Այս մասին Deutschlandfunk ռադիոկայանի եթերում հայտարարել է Գերմանիայի պաշտպանության նախարար Անեգրետ Կրամպ-Կարենբաուերը։

Գերմանիան ՆԱՏՕ-ին կոչ է անում՝ սպառնալ Ռուսաստանին

Գերմանիան ՆԱՏՕ-ին կոչ է անում՝ սպառնալ Ռուսաստանին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 22 հոկտեմեբրի, ԱՐՑԱԽՊՐԵՍ Այս մասին գրում է Panorama.am-ը։
«Ոչ ոք չպետք է դիտարկի Բալթյան երկրներում և Սև ծովում դաշինքի գործընկերների վրա հարձակվելու հնարավորությունը»,- ընդգծել է նա։
Քաղաքական գործիչը պնդում է, որ Մոսկվան սիստեմատիկ կերպով խախտում է այդ պետությունների օդային տարածքը, ուստի պետք է հատուկ ուշադրություն դարձնել դրա պաշտպանությանը։
Գերմանիայի պաշտպանության նախարարության ղեկավարը նաև մեղադրել է Ռուսաստանին մշտական կիբերհարձակումների և Բելառուսի և ԵՄ երկրների սահմանին միգրացիոն ճգնաժամ հրահրելու մեջ։
Ռուսաստանը բազմիցս հայտարարել է, որ ոչ մի երկրի նկատմամբ ագրեսիվ մտադրություններ չունի։ Նշվում է, որ ռուսական ինքնաթիռների բոլոր թռիչքներն իրականացվում են չեզոք ջրերի վրա օդային տարածքի օգտագործման միջազգային կանոններին խստորեն համապատասխան՝ առանց խախտելու այլ պետությունների սահմանները:
Միևնույն ժամանակ, Մոսկվան իր սահմաններում ՆԱՏՕ-ի աննախադեպ ակտիվություն է նկատում։ Հյուսիսատլանտյան դաշինքը պարբերաբար վարժանքներ է անցկացնում։

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Նախագահ Հարությունյանը ցավակցական հեռագիր է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին

ՌԴ-ում Ալիևին ասել են՝ եթե ռազմական սադրանքները շարունակի, ռուսական կողմից կոշտ պատասխան կլինի. Բորիս Ավագյան

Շուշեցիներն իրենց անհանգստությունն են հայտնել բնակարանային խնդրի վերաբերյալ. անդրադարձ

ՀՀ կառավարությունը Արցախին կտրամադրի ևս 13.5 մլրդ դրամ

Արցախի Հանրապետության ամբողջ տարածքում սահմանվել է մեկամսյա կարանտին՝ մեծածավալ սահմանափակումներով

Ստեփանակերտի դպրոցների որոշ դասարաններն անցնելու են ուսուցման առկա տարբերակին. ԿԳՄՍՆ-ն ներկայացրել է կրթական գործընթացի կազմակերպման նոր կարգը

Ռուսաստանում հայ տղամարդուն սպանած հանցագործը խոստովանել է, որ մարդակեր է

«ՌԴ, ՀՀ և Ադրբեջանի փոխվարչապետները հաջորդ շաբաթ կհավաքվեն Մոսկվայում՝ ամփոփելու որոշ արդյունքներ և հայտարարելու այն որոշումները, որոնց շուրջ մենք այսօր պայմանավորվել ենք». Պուտին

ԱՀ դատական դեպարտամենտը ծառայության է հրավիրում

Search