Artsakhpress

Միջազգային

ՄԻԵԴ-ն անհիմն որակեց Օգոստոսյան պատերազմի վերաբերյալ ռուսական կողմի բողոքը

Վրաստանը ՄԻԵԴ-ում հերթական հաղթանակն է տարել 2008 թվականի Օգոստոսյան պատերազմի հետ կապված, այս մասին հայտնել է Վրաստանի արդարադատության նախարար Ռատի Բրեգաձեն, գրում է Ալիք Մեդիան։

ՄԻԵԴ-ն անհիմն որակեց Օգոստոսյան պատերազմի վերաբերյալ ռուսական կողմի բողոքը

ՄԻԵԴ-ն անհիմն որակեց Օգոստոսյան պատերազմի վերաբերյալ ռուսական կողմի բողոքը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 22 հոկտեմեբրի, ԱՐՑԱԽՊՐԵՍ Այս մասին գրում է Panorama.am-ը։
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը «Բեկոևան և ուրիշներն ընդդեմ Վրաստանի» և «Շավլոխովան և ուրիշներն ընդդեմ Վրաստանի» գործերի հետ կապված վճիռ է կայացրել՝ վերջիններիս բողոքները համարելով անվավեր։
«Այս վճիռը ևս մեկ անգամ հաստատում է, որ Վրաստանի կառավարությունը Միջազգային դատարանում հաջողությամբ պաշտպանել է պետության և վրացական բանակի շահերը: Սա վառ օրինակ է, այն բանի, որ դեօկուպացիայի և արդարության համար պայքարը շարունակվում է խաղաղ ու արդար ձևով, և մենք վստահ ենք, որ ձեզ հետ միասին հաջողությամբ կշարունակենք այս պայքարը», - ասել է Ռատի Բրեգաձեն։
Նրա խոսքով՝ վերոնշյալ գործերը ներառում են 2008 թվականի Օգոստոսյան պատերազմի վերաբերյալ Ցխինվալիի շրջանում ապրող բնակչության կողմից Վրաստանի դեմ ներկայացված բողոքները:
Արդարադատության նախարարության տվյալներով, Ստրասբուրգի դատարանը հաստատել է վրացական կողմի փաստարկները, ըստ որի պատերազմի ժամանակ Ցխինվալիի շրջանն ակտիվորեն ռմբակոծվել է Ռուսաստանի Դաշնության կողմից և Վրաստանի զինված ուժերը ռազմական վերահսկողության տակ չեն վերցրել Ցխինվալի շրջանը և հարակից տարածքները: Հետևաբար, անհնար է որևէ խախտում վերագրել վրացական կողմին:
Պետության շահերը պաշտպանելու նպատակով 2019-2020 թվականներին Վրաստանի արդարադատության նախարարությունը, գերագույն դատախազության և պետական ​​անվտանգության ծառայության հետ միասին ներկայացրեց փաստարկներ և համապատասխան իրավական ապացույցներ, որոնց միջոցով հաստատվեց, որ 2008 թվականին Վրաստանը չի խախտել միջազգային իրավունքի նորմերը։
Նախարարության տվյալներով, 2008-2009 թվականներին Ռուսաստանի կողմից Վրաստանի դեմ ներկայացվել է ավելի քան 3300 բողոք, սակայն Վրաստանի կառավարության ներկայացրած ապացույցների և իրավական դիրքորոշումների հիման վրա՝ մինչև 2800 բողոք արդեն անհիմն է համարվել։
«2021 թվականի հունվարի 21-ին Ստրասբուրգի դատարանը Օգոստոսյան պատերազմում ճանաչեց Ռուսաստանի կողմից մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիայի մի շարք կետերի խախտման դեպքեր և հաստատել, որ Ցխինվալիի տարածաշրջանը և Աբխազիան օկուպացված են Ռուսաստանի կողմից, այսօրվա վճիռը ևս մեկ հաղթանակ է ի օգուտ Վրաստանի», — հայտարարել է Բրեգաձեն:
Նշենք, որ 2008 թվականի օգոստոսի 7-12-ը տեղի ունեցավ զինված հակամարտություն Վրաստանի, Ռուսաստանի Դաշնության և վերջինիս ռազմական աջակցությունը վայելող Աբխազիայի և Հարավային Օսիայի ինքնահռչակ հանրապետությունների միջև, որից հետո Ռուսաստանը ճանաչեց Հարավային Օսիայի և Աբխազիայի անկախությունը՝ վերցնելով իր պաշտպանության հովանու տակ և տեղակայելով իր ռազմակայանները։ 

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Հանրապետությունում հայտարարվել է մասնակի զորահավաք  

Ինչպե՞ս կկազմակերպվի երթևեկությունն այլընտրանքային ճանապարհով. Հայկ Խանումյանը մանրամասներ է ներկայացրել

Մեկնարկել է 40 հազար դրամի չափով աջակցության հայտերի ընդունումը

Թշնամու հարվածային ԱԹՍ-ի կիրառումից մահացու վիրավորում է ստացել մեկ զինծառայող. կան վիրավորներ. ՊԲ

«Արցախում աշխատանք կա». Ստեփանակերտում աշխատանքի տոնավաճառ է կազմակերպվել

Մասնակի զորահավաքի վերաբերյալ տեղեկատվական շտաբը հանդես է եկել լրացուցիչ պարզաբանմամբ

Հայ–ադրբեջանական սահմանին հակառակորդի կրակոցից զինծառայող է վիրավորվել․ ՀՀ ՊՆ

Խաղաղապահ զորախմբի հրամանատարը վստահեցրել է, որ ՌԴ-ն կձեռնարկի բոլոր միջոցները հետագա սրումը կանխելու համար

Արցախի թեմի առաջնորդն այցելել է զինհոսպիտալում բուժում ստացող վիրավոր զինծառայողներին

Search