Instagram սոցիալական ցանցը ներդրել է համակարգչում բրաուզերի միջոցով լուսանկարներ և տեսանյութեր վերբեռնելու հնարավորություն:
Instagram-ը գործարկել է ուշագրավ գործառույթ
«Մենք ուրախ ենք վերջապես գործարկել այս գործառույթը: Այժմ կարող եք ձեր բրաուզերի միջոցով անմիջապես Instagram-ում տեղադրել լուսանկարներ և մինչև մեկ րոպե տևողությամբ տեսանյութեր»,- գրել է սոցցանցի մամուլի ծառայությունը Twitter-ում:
Նախկինում տվյալ սոցկայքում կոնտենտ ներբեռնելու հնարավորությունը հասանելի էր բացառապես բջջային սարքերից: