Artsakhpress

Հասարակական

Հաթերքում շինարարական աշխատանքներ են ընթանում. համայնքի ղեկավար(լուսանկարներ)

ԱՀ Մարտակերտի շրջանի Հաթերք համայնքը իր առօրյա կյանքով է ապրում, գյուղացիները սեփական նախաձեռնությամբ բնակելի տների և սպասարկման ոլորտի շինարարական աշխատանքներ են սկսել:

Հաթերքում շինարարական աշխատանքներ են ընթանում. համայնքի ղեկավար(լուսանկարներ)

Հաթերքում շինարարական աշխատանքներ են ընթանում. համայնքի ղեկավար(լուսանկարներ)
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հոկտեմբերի 22, ԱՐՑԱԽՊՐԵՍ։Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հաթերք համայնքի ղեկավար Վարդան Գրիգորյանը և նշեց, որ աջակցելու են համագյուղացիների՝ իրենց ուժերով սկսած գործին:
Բնութագրությունը հասանալի չէ
«Ներկայումս կապիտալ վերանորոգվում է հին և անմխիթար վիճակում գտնվող էլեկտրացանցը, իսկ համայնքի 5 թաղամասերում դեռ պետք է սկսվեն աշխատանքները :
Հաթերքում, ընդհանուր առմամբ, ջրի հարցը լուծվել է, սակայն մի թաղամասում դեռ պետք է սկսեն ջրամատակարարման աշխատանքները։ Պատերազմի հետևանքով մասնակի վնասված 27 տուն արդեն վերանորոգվել է :
Այս պահին համայնքում ընթանում են զոհված և վիրավորում ստացած համագյուղացիների, վերաբնակիչների և 4 բազմազավակ ընտանիքների տների վերանորգման և վերակառուցման աշխատանքները: Վերաբնակեցված 37 ընտանիքից(150 բնակիչ), 32-ը ապահովված են վերանորոգված տներով՝ ժամանակավոր հիմունքներով, իսկ մյուսները դեռ նոր են եկել և նրանց կենցաղային պայմանները դեռ անմխիթար վիճակում են:
Բնութագրությունը հասանալի չէ
Սպորտդահլիճ, հիվանդանոցի շենք չունենք, մանկապարտեզի շենքը ևս ոչ բարվոք վիճակում է գտնվում, երիտասարդների համար չկան ժամանցի վայրեր», - նշեց Վ. Գրիգորյանը և հավելեց, որ, ցավոք, 2020թ. աշնանային պատերազմի ժամանակ համայնքն ունեցավ 4 զոհ, իսկ մեկ համագյուղացու ճակատագիրը ցայսօր շարունակում է անհայտ մնալ։
Բնութագրությունը հասանալի չէ
Բնութագրությունը հասանալի չէ
Բնութագրությունը հասանալի չէ
Բնութագրությունը հասանալի չէ

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Հանրապետությունում հայտարարվել է մասնակի զորահավաք  

Ինչպե՞ս կկազմակերպվի երթևեկությունն այլընտրանքային ճանապարհով. Հայկ Խանումյանը մանրամասներ է ներկայացրել

Մեկնարկել է 40 հազար դրամի չափով աջակցության հայտերի ընդունումը

Թշնամու հարվածային ԱԹՍ-ի կիրառումից մահացու վիրավորում է ստացել մեկ զինծառայող. կան վիրավորներ. ՊԲ

«Արցախում աշխատանք կա». Ստեփանակերտում աշխատանքի տոնավաճառ է կազմակերպվել

Մասնակի զորահավաքի վերաբերյալ տեղեկատվական շտաբը հանդես է եկել լրացուցիչ պարզաբանմամբ

Հայ–ադրբեջանական սահմանին հակառակորդի կրակոցից զինծառայող է վիրավորվել․ ՀՀ ՊՆ

Խաղաղապահ զորախմբի հրամանատարը վստահեցրել է, որ ՌԴ-ն կձեռնարկի բոլոր միջոցները հետագա սրումը կանխելու համար

Արցախի թեմի առաջնորդն այցելել է զինհոսպիտալում բուժում ստացող վիրավոր զինծառայողներին

Search