Artsakhpress

Հասարակական

ԱրՊՀ ուսանողները ժամանակավորապես ազատվել են դասապարապմունքներից

Այսօր՝ հոկտեմբերի 22-ին, տեղի է ունեցել ԱրՊՀ ռեկտորատի նիստ, որի ընթացքում քննարկվել է համավարակի պայմաններում ուսումնական գործընթացի կազմակերպման հարցը։

ԱրՊՀ ուսանողները ժամանակավորապես ազատվել են դասապարապմունքներից

ԱրՊՀ ուսանողները ժամանակավորապես ազատվել են դասապարապմունքներից

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 22 հոկտեմեբրի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին հաղորդեցին Արցախի պետական համալսարանի Լրատվության և հանրային կապերի բաժնից:

Հաշվի առնելով համավարակի տարածման վտանգը և ԱՀ կառավարության համապատասխան որոշումը՝ ռեկտորատը որոշում է կայացրել.

1) հոկտեմբերի 25-ից 29-ը ուսանողությանը ազատել դասապարապմունքներից.

2) շարունակել ավանդական եղանակով կազմակերպել առաջին փուլի ընթացիկ ստուգումները՝ փոքր խմբերով և խստիվ պահպանելով համավարակի տարածումը կանխարգելող կանոնները.

3) առանց դիմակի արգելել մարդկանց մուտքը համալսարան.

4) նշյալ ժամանակահատվածում աշխատանքի ներկայանան ռեկտորը, պրոռեկտորները, ստորաբաժանումների ղեկավարներն ու որոշ ստորաբաժանումների աշխատակիցներ՝ համալսարանում անհրաժեշտ աշխատանքները պատշաճ մակարդակով կազմակերպելու համար: Հոկտեմբերի 29-ին կրկին կհրավիրվի ռեկտորատի նիստ և կկայացվի իրավիճակից բխող որոշում: Հավելենք, որ ելնելով իրավիճակից՝ ուսումնական գործընթացն առայսօր կազմակերպվում էր հիբրիդային եղանակով՝ համադրելով հեռավար և ավանդական ուսուցումը։


     

Քաղաքական

Տնտեսական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Արցախից տեղահանված կամ անշարժ գույքը կորցրած քաղաքացիները հունվար-փետրվար ամիսներին ևս կստանան դրամական աջակցություն

ՊԲ-ն հաստատեց՝ ադրբեջանցիները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակել են

Բնակարանային հարցերի կոմիտեն գնման նպատակով ընդունում է բնակտարածքի առաջարկի հայտեր. մշակվել է կարգ

Արմեն Սարգսյանը հրաժարական է տվել ՀՀ նախագահի պաշտոնից

Արցախում, մասնավորապես՝ Ստեփանակերտում, առկա են մի քանի հարյուր թափուր աշխատատեղեր

ԱՀ նախագահի և ՀՀ վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված Արցախում սոցիալ-տնտեսական խնդիրների լուծմանը

Արցախի հանրային տրանսպորտը համալրվել է նոր ավտոբուսներով

Ինչպես են խաղաղապահները Երևան տեղափոխել Արցախում ավտովթարի ենթարկված պատանուն

Առաջիկայում նախատեսվում է բնակարաններ տրամադրել տարբեր սոցիալական խմբերի պատկանող ընտանիքներին և զինծառայողներին. մանրամասներ

Search