Ուրբաթ առավոտյան համաշխարհային գները շարունակում են նվազել երկրորդ օրն անընդմեջ, քանի որ ներդրողները շահույթ են ստանում գների աճից հետո, վկայում են աճուրդների տվյալները եւ վերլուծաբանների մեկնաբանությունները:
Նավթի գները երկրորդ օրն անընդմեջ նվազում են
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 22 հոկտեմեբրի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Brent տեսակի նավթի դեկտեմբերյան ֆյուչերսների գինը նվազել է 0.63 տոկոսով՝ մինչեւ 84.08 դոլար մեկ բարելի դիմաց, փոխանցում է news.am-ը։
WTI տեսակի նավթի դեկտեմբերյան ֆյուչերսները նվազել են 0.51 տոկոսով՝ հասնելով 82.09 դոլարի բարելի դիմաց։