Artsakhpress

Տնտեսական

Կայացել է ԱՀ ԱԺ ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նիստը

Հոկտեմբերի 21-ին հրավիրվել է ԱՀ ԱԺ ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նիստ, որը վարում էր հանձնաժողովի նախագահ Արթուր Հարությունյանը:

Կայացել է ԱՀ ԱԺ ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նիստը

Կայացել է ԱՀ ԱԺ ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նիստը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 21 հոկտեմեբրի, ԱՐՑԱԽՊՐԵՍ:Քննարկվել է «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին հարցը: Հիմնական զեկուցողը ԱՀ էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարար Արմեն Թովմասյանն էր: Նա հիմնավորեց փոփոխության անհրաժեշտությունը՝ շեշտելով, որ այն միտված է տնտեսվարող սուբյեկտների բեռի թեթևացմանը:
Համաձայն «Առևտրի և ծառայությունների մասին» Լեռնային Ղարաբաղի  Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի՝ 2021 թվականի հունվարի 1-ից առևտրի իրականացման վայրի կազմակերպման գործունեությունը ենթակա է լիցենզավորման:  Նշված գործունեության կազմակերպման համար «Պետական տուրքի մասին» օրենքով նախատեսված է պետական տուրք Ստեփանակերտ քաղաքում՝ 500 000 դրամի չափով, շրջկենտրոններում՝ 100 000 դրամի չափով, շրջկենտրոններից դուրս՝ 50 000 դրամի չափով: Սակայն, հաշվի առնելով արցախյան 44-օրյա պատերազմի տնտեսական ծանր հետևանքները, նախաձեռնության հեղինակները  նպատակահարմար են գտնում  երկարաձգել առևտրի իրականացման վայրի կազմակերպման գործունեության լիցենզավորման պահանջի ուժի մեջ մտնելու ժամկետը և նշված գործընթացը սկսել 2026 թվականի հունվարի 1-ից:
Բնութագրությունը հասանալի չէ
ԱԺ ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովը  կողմ քվեարկեց  օրենսդրական  նախաձեռնությանը, այն դրական եզրակացությամբ կներկայացվի առաջիկա լիագումար նիստին:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

ՌԴ-ում Ալիևին ասել են՝ եթե ռազմական սադրանքները շարունակի, ռուսական կողմից կոշտ պատասխան կլինի. Բորիս Ավագյան

Նախագահ Հարությունյանը ցավակցական հեռագիր է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին

Բջջային կապի և համացանցի հասանելիությունն Արցախի տարածքում միտումնավոր խլացվում է ադրբեջանցիների կողմից․ ՄԻՊ

Ստեփանակերտի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել. բնակիչները տարհանվել են

Գազաֆիկացված համայնքների բնակիչ-բաժանորդների էլեկտրաէներգիայի սպառման գծով փոխհատուցման աջակցությունը կդադարեցվի դեկտեմբերի 1-ին

Ստեփանակերտի դպրոցների որոշ դասարաններն անցնելու են ուսուցման առկա տարբերակին. ԿԳՄՍՆ-ն ներկայացրել է կրթական գործընթացի կազմակերպման նոր կարգը

ԱՀ ԱԱԾ-ի կողմից կձեռնարկվեն բոլոր միջոցները Ռոման Բաղդասարյանի հայտարարության իսկության ստուգման և տեղեկության կեղծ լինելը բացահայտելու ուղղությամբ

«ՌԴ, ՀՀ և Ադրբեջանի փոխվարչապետները հաջորդ շաբաթ կհավաքվեն Մոսկվայում՝ ամփոփելու որոշ արդյունքներ և հայտարարելու այն որոշումները, որոնց շուրջ մենք այսօր պայմանավորվել ենք». Պուտին

Արցախի գազաֆիկացված համայնքների բնակիչ-բաժանորդների համար սպառած էլեկտրաէներգիայի գնի փոխհատուցման աջակցությունն այսօրվանից կդադարեցվի

Search