Artsakhpress

Միջազգային

ԱՄՆ-ն կշարունակի աջակցել Ռումինիայի, Բուլղարիայի, Ուկրաինայի և Վրաստանի ռազմածովային ուժերին

Միացյալ Նահանգները կշարունակի աջակցել Ռումինիայի, Բուլղարիայի, Ուկրաինայի և Վրաստանի ռազմածովային ուժերին՝ սևծովյան տարածաշրջանում Ռուսաստանի թշնամական գործողությունները զսպելու և դրանից պաշտպանվելու համար:

ԱՄՆ-ն կշարունակի աջակցել Ռումինիայի, Բուլղարիայի, Ուկրաինայի և Վրաստանի ռազմածովային ուժերին

ԱՄՆ-ն կշարունակի աջակցել Ռումինիայի, Բուլղարիայի, Ուկրաինայի և Վրաստանի ռազմածովային ուժերին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 20 հոկտեմեբրի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Azatutyun.am-ի փոխանցմամբ, այս մասին հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը Բուխարեստում ռումինացի պաշտոնակից Նիկոլաե Չուկէի հետ հանդիպման ժամանակ։
Պենտագոնի ղեկավարը Ռումինիայից առաջ այցելել էր Ուկրաինա, մինչ այդ էլ Վրաստան՝ դաշնակիցների և գործընկերների հետ համագործակցությունը ամրապնդելու նպատակով։ «Սև ծովում և դրա շուրջը Ռուսաստանի ապակայունացնող գործողությունները արտացոլում են տարածաշրջանում գերիշխող դիրքը վերականգնելու նրա հավակնությունները և խանգարում են խաղաղ, ազատ ու միասնական Եվրոպա ստեղծելուն»,- հայտարարել է ԱՄՆ-ի ռազմական գերատեսչության ղեկավարը։
Լլոյդ Օսթինի եվրոպական ուղևորությունը տեղի է ունենում Ռուսաստանի, ՆԱՏՕ-ի և դրա սևծովյան դաշնակիցների միջև լարվածության ֆոնին:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Նախագահ Հարությունյանը ցավակցական հեռագիր է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին

6-7 բալ ուժգնությամբ երկրաշարժ՝ Ադրբեջանում․ ցնցումներն զգացվել են նաև Ստեփանակերտում

Շուշեցիներն իրենց անհանգստությունն են հայտնել բնակարանային խնդրի վերաբերյալ. անդրադարձ

ՀՀ կառավարությունը Արցախին կտրամադրի ևս 13.5 մլրդ դրամ

ԱՀ ՆԳ նախարարությունը ծառայության է հրավիրում

Արցախի Հանրապետության ամբողջ տարածքում սահմանվել է մեկամսյա կարանտին՝ մեծածավալ սահմանափակումներով

Արայիկ Գրիգորյանին հետմահու շնորհվել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչում

Արցախում առաջիկա օրերին նախատեսվում է մտցնել համապետական կարանտին և կոնկրետ սահմանափակումներ. Արտակ Բեգլարյան

ՀՀ ԱԳՆ-ն՝ Շուշիի վերաբերյալ Ադրբեջանի հերթական սադրիչ նախաձեռնության մասին

Search