Artsakhpress

Միջազգային

Թուրքիան հաջողության չի հասել փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման կանխման հարցում

Թուրքիան կարող է ներառվել Ֆինանսական միջոցառումների աշխատանքային խմբի (FATF) «մոխրագույն ցուցակում», քանի որ հաջողություն չի գրանցել փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման կանխման գործում։

Թուրքիան հաջողության չի հասել փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման կանխման հարցում

Թուրքիան հաջողության չի հասել փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման կանխման հարցում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 20 հոկտեմեբրի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին գրում է անգլիական Financial Times թերթը՝ հայտնելով, որ այդ որոշումը հաստատվելու է հինգշաբթի օրը Փարիզում կայանալիք ժողովում։ Նշվում է, որ որոշման արդյունքում կարող են նաև նվազել օտարերկրյա ներդրումները դեպի Թուրքիա, փոխանցում է ermenihaber-ը։
Ըստ տեղեկությունների՝ Ֆինանսական միջոցառումների աշխատանքային խումբը նաև առաջարկել է, որ Թուրքիան հատուկ մշտադիտարկման ենթարկվի Միջազգային համագործակցության հետազոտության խմբի կողմից և այդ առաջարկը, ամենայն հավանականությամբ, ընդունվելու է։
«Մոխրագույն ցուցակում» են գտնվում այնպիսի երկրներ, ինչպիսիք են Ալբանիան, Սիրիան, Հարավային Սուդանը, Եմենը և այլն։ Այդ ցուցակում ընդգրկվող երկրները հատուկ մոնիթորինգի են ենթարկվում և ռազմավարական թերությունների մատնանշման դեպքում պարտավորվում են վերացնել դրանք սահմանվող կոնկրետ ժամկետում։

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

ՌԴ-ում Ալիևին ասել են՝ եթե ռազմական սադրանքները շարունակի, ռուսական կողմից կոշտ պատասխան կլինի. Բորիս Ավագյան

Տեղի է ունեցել Ցորի հրետանային դիվիզիոնի զինծառայողների հոգեհանգիստը

Ադրբեջանի զինվորականները բռնություն են գործադրել ու սպանել Արցախի Հանրապետության քաղաքացուն. ԱԱԾ

Բջջային կապի և համացանցի հասանելիությունն Արցախի տարածքում միտումնավոր խլացվում է ադրբեջանցիների կողմից․ ՄԻՊ

Ստեփանակերտի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել. բնակիչները տարհանվել են

Մարտակերտի բնակիչը կատարել է գողություն եւ սպանություն, հափշտակել ռազմամթերք ու ապօրինի պահել այն. ԱՀ դատախազություն

Գազաֆիկացված համայնքների բնակիչ-բաժանորդների էլեկտրաէներգիայի սպառման գծով փոխհատուցման աջակցությունը կդադարեցվի դեկտեմբերի 1-ին

Ստեփանակերտի դպրոցների որոշ դասարաններն անցնելու են ուսուցման առկա տարբերակին. ԿԳՄՍՆ-ն ներկայացրել է կրթական գործընթացի կազմակերպման նոր կարգը

Ադրբեջանը Արցախի քաղաքացու է գերի վերցրել. ռուս խաղաղապահները բանակցում են

Search