Artsakhpress

Քաղաքական

Էվանսը լիովին արդարացված է համարում Արման Թաթոյանի՝ ՀՀ սահմանին ապառազմականացված գոտի ստեղծելու առաջարկը

Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան (2004-2006թթ.) Ջոն Էվանսը լիովին արդարացված է համարում Հայաստանի Հանրապետության սահմանների շուրջ, մասնավորապես՝ հայ-ադրբեջանական սահմանին ապառազմականացված գոտի ստեղծելու մասին Հայաստանի օմբուդսմենի առաջարկը:

Էվանսը լիովին արդարացված է համարում Արման Թաթոյանի՝ ՀՀ սահմանին ապառազմականացված գոտի ստեղծելու առաջարկը

Էվանսը լիովին արդարացված է համարում Արման Թաթոյանի՝ ՀՀ սահմանին ապառազմականացված գոտի ստեղծելու առաջարկը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 20 հոկտեմեբրի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Այդ մասին Էվանսը գրել է Թվիթերի իր էջում՝ մեկնաբանելով ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հայտարարությունը:

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հոկտեմբերի 18-ին ահազանգել էր, որ Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզ ապօրինաբար ներխուժած ադրբեջանական զինված ուժերը մեծ ապաստարաններ են կառուցել Հայաստանի ինքնիշխան տարածքում, կուտակել են մեծ քանակությամբ վառելափայտ և բետոնապատել են իրենց դիրքեր տանող ճանապարհները: ՄԻՊ-ը շեշտել էր, որ ադրբեջանական զինված ուժերը ֆիզիկապես ներկա են հենց այն հողատարածքներում, որոնք պատկանում են ՀՀ քաղաքացիներին՝ օրինական փաստաթղթերով հաստատված իրավունքներով:
Թաթոյանի խոսքով՝ Հայաստանի գյուղերի հարևանությամբ ադրբեջանական զինուժի ապօրինի ներկայությունը ոտնահարում է բնակիչների կյանքի ու անվտանգ ապրելու, սեփականության, ընտանիքի եկամուտը վաստակելու և այլ կենսական իրավունքներ:
Այս հանգամանքը հաշվի առնելով՝ Մարդու իրավունքների պաշտպանը կոչ է արել անհապաղ սկսել ՀՀ սահմանների շուրջ անվտանգության ապառազմականացված գոտի ստեղծելու և ադրբեջանական զինված ծառայողներին Հայաստանի գյուղերի հարևանությունից, համայնքների միջև ընկած ճանապարհներից անհապաղ հեռացնելու գործընթաց:
Պաշտպանության նախարարությունը, սակայն, արձագանքել էր, որ ՄԻՊ-ի այդ պնդումները «ակնհայտորեն ուռճացված են», քանի որ ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումների կողմից ինժեներական ակտիվ աշխատանքներ չեն իրականացվում, մեծ ապաստարաններ, կամ նոր ճանապարհներ չեն կառուցվել, ավելին՝ նրանց կողմից այդպիսի աշխատանքների փորձերը հաջողությամբ կանխվում են ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումների կողմից:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Տեղահանվածներին կցուցաբերվի ավելի մեծ ու արդյունավետ աջակցություն բնակվարձի ու զբաղվածության ծրագրերի շրջանակներում. Արտակ Բեգլարյան

300.000-ական դրամի չափով սոցիալական աջակցության ծրագրի իրագործման ընթացքում ապօրինի ստացվել է 47.700.000 դրամ գումար. գլխավոր դատախազություն

ՀՀ-ից ժամանած բժիշկները Ստեփանակերտում անվճար հետազոտություններ և խորհրդատվություն կիրականացնեն

Նախագահ Հարությունյանը շուրջ մեկ տասնյակ օրենքներ է ստորագրել

Ազգային ժողովի նախագահին են դիմել Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Ասկերանի շրջանի վերին ենթաշրջանի համայնքների աշխատակազմերի աշխատողները

Գլխավոր դատախազությունը մեկնաբանել է Սամվել Կարապետյանին առնչվող գործի շուրջ հանրային արձագանքները

Իրավապահ համակարգը պայքարում է նաև սեփական շարքերում հանցավոր երևույթների դեմ (ձայնագրություն)

Բնակապահովման ծրագրի էլեկտրոնային համակարգի ներդրմամբ պայմանավորված՝ կատարվում է պատերազմից տուժած քաղաքացիների փաստաթղթերի ընդունելություն

Արթուր Թովմասյանը կոչ-հորդորով դիմել է ԱՀ Կառավարությանը (տեսանյութ)

Search