Artsakhpress

Հասարակական

Ճանկաթաղում ջրագիծ է կառուցվում, ընթանում են տների վերանորոգման աշխատանքներ. համայնքի ղեկավար (լուսանկարներ)

ԱՀ Մարտակերտի շրջանի Ճանկաթաղ համայնքի կյանքը պատերազմից հետո հունի մեջ է ընկել. գյուղացիները վերադարձել են իրենց առօրյա հոգսերին:

Ճանկաթաղում ջրագիծ է կառուցվում, ընթանում են տների վերանորոգման աշխատանքներ. համայնքի ղեկավար (լուսանկարներ)

Ճանկաթաղում ջրագիծ է կառուցվում, ընթանում են տների վերանորոգման աշխատանքներ. համայնքի ղեկավար (լուսանկարներ)

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 20 հոկտեմեբրի, ԱՐՑԱԽՊՐԵՍ:  Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Ճանկաթաղ համայնքի ղեկավար Սասուն Վանյանը:

Բնութագրությունը հասանալի չէ

Բնութագրությունը հասանալի չէ«Համայնքում ապրում է 108 ընտանիք՝ 357 բնակիչ. գյուղացիները հիմնականում աշխատում են «Բեյզ Մեթլս» ընկերությունում:

Սկզբնական շրջանում տեղահանված 10 ընտանիք էր հաստատվել համայնքում, բայց 3 ընտանիք տեղափոխվեց Մարտակերտ:

Համայնքում մանկապարտեզ չկա, դպրոցը վթարային վիճակում է գտնվում, խմելու և ոռոգման ջրի խնդիր ունենք. եղածը մեկ աղբյուր է, որն էլ ծառայում է գյուղի մի մասին՝ օրը մեկ ժամով:

Խնդիրների մասին բարձրաձայնել ենք :

Բնութագրությունը հասանալի չէԱրդեն մի քանի օր է՝ աշխատանքներ են սկսվել. մոտակա մեկ տարվա մեջ ջուր կունենանք: Բարեբախտաբար, պատերազմի հետևանքով վնասված շենք-շինություն չունենք: Ցավոք, 2020թ. աշնանային պատերազմի ժամանակ համայնքն ունեցավ 6 զոհ և 5 վիրավոր :

Բնութագրությունը հասանալի չէ Կառավարության կողմից համայնքում զոհվածների ընտանիքների տներն են վերանորոգվում. 2 տան վերանորոգման աշխատանքները համարյա վերջնական փուլում են: Տեղահանված ընտանիքները հիմնականում աշխատանքով ապահովված են», - նշեց Ս. Վանյանը:


     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Հանրապետությունում հայտարարվել է մասնակի զորահավաք  

Ինչպե՞ս կկազմակերպվի երթևեկությունն այլընտրանքային ճանապարհով. Հայկ Խանումյանը մանրամասներ է ներկայացրել

Մեկնարկել է 40 հազար դրամի չափով աջակցության հայտերի ընդունումը

Թշնամու հարվածային ԱԹՍ-ի կիրառումից մահացու վիրավորում է ստացել մեկ զինծառայող. կան վիրավորներ. ՊԲ

«Արցախում աշխատանք կա». Ստեփանակերտում աշխատանքի տոնավաճառ է կազմակերպվել

Մասնակի զորահավաքի վերաբերյալ տեղեկատվական շտաբը հանդես է եկել լրացուցիչ պարզաբանմամբ

Հայ–ադրբեջանական սահմանին հակառակորդի կրակոցից զինծառայող է վիրավորվել․ ՀՀ ՊՆ

Խաղաղապահ զորախմբի հրամանատարը վստահեցրել է, որ ՌԴ-ն կձեռնարկի բոլոր միջոցները հետագա սրումը կանխելու համար

Արցախի թեմի առաջնորդն այցելել է զինհոսպիտալում բուժում ստացող վիրավոր զինծառայողներին

Search