Artsakhpress

Միջազգային

ԱՄՆ Սենատի Հատկացումների հանձնաժողովն առաջարկում է 2 մլն դոլարի օգնություն Արցախին

Միացյալ Նահանգների Սենատի Հատկացումների հանձնաժողովը հոկտեմբերի 18-ին հրապարակել է իր 2022թ.-ի ֆինանսական տարվա հատկացումների օրինագծերը, որոնք ներառում են 2 միլիոն դոլարի օգնության առաջարկ Արցախին։ 

ԱՄՆ Սենատի Հատկացումների հանձնաժողովն առաջարկում է 2 մլն դոլարի օգնություն Արցախին

ԱՄՆ Սենատի Հատկացումների հանձնաժողովն առաջարկում է 2 մլն դոլարի օգնություն Արցախին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 19 հոկտեմեբրի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։  Այս մասին տեղեկացրին Ամերիկայի հայկական համագումարից:
«Հանձնաժողովն առաջարկում է մինչև 2,000,000 դոլար՝ մարդասիրական ականազերծման և պատերազմի պայթուցիկ մնացորդների (ՊՊՄ) մաքրման աշխատանքների համար՝ այն տարածքներում, որոնք տուժել են 2020թ.-ին Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետևանքով, ինչը ենթակա է հատկացումների հանձնաժողովների հետ նախնական խորհրդակցության», ասվում է հաղորդագրության մեջ:
Ըստ աղբյուրի՝  զեկույցի միջոցով նաև կոչ է արվել «մարդասիրական օգնություն ցուցաբերել» նրանց, ովքեր «տեղահանվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետևանքով»:
Բացի այդ, Հանձնաժողովը մնել է «մտահոգված ձգձգվող հակամարտությամբ» և խնդրել «Պետքարտուղարին խորհրդակցել հատկացումների հանձնաժողովների հետ՝ Հայաստանի և Ադրբեջանի համար ակտի IV հոդվածի ներքո հասանելի դարձած աջակցությունը տրամադրելուց առաջ»:
«Օրինագիծն ինքնին վերահաստատում է ԱԶԱՏՈՒԹՅԱՆ Աջակցության ակտի 907 Բանաձևը, որն ընդունվեց 1992թ.-ին, երբ Կոնգրեսը սկզբունքային դիրքորոշում որդեգրեց հայ ժողովրդի նկատմամբ ադրբեջանական ագրեսիայի դեմ: 907 Բանաձևում հայտարարվում է, որ ԱՄՆ-ի ֆինանսական միջոցներ «չեն կարող տրամադրվել Ադրբեջանի կառավարությանը՝ մինչ Նախագահը չսահմանի և այդպիսով չզեկուցի Կոնգրեսին, որ Ադրբեջանի Կառավարությունը ակնհայտ քայլեր է ձեռնարկում՝ դադարեցնելու բոլոր շրջափակումները և ուժի այլ հարձակողական գործադրումները Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի դեմ»: 2001թ.-ի սեպտեմբերի 11-ին ամերիկյան հողում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո 907 Բանաձևում ավելացվեց ազգային անվտանգության կասեցումը: Կասեցման կիրառումն ուժի մեջ է այնքան ժամանակ, քանի դեռ այն «չի խաթարի կամ չի խոչընդոտի Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ կարգավորման բանակցությունների շարունակական ջանքերին կամ չի կիրառվի Հայաստանի դեմ հարձակողական նպատակներով»,- հայտնում են Ամերիկայի հայկական համագումարից՝ հավելելով, որ Սենատի Հանձնաժողովի գործողությունը հետևում է Հայաստանի համար 50 մլն դոլար և Արցախի համար 2 մլն դոլար հատկացնելու Ներկայացուցիչների պալատի Հատկացումների հանձնաժողովի օրինագծի և զեկույցի առաջարկությանը՝ 2022թ.-ի ֆինանսական տարվա Պետական, արտաքին գործառնությունների և հարակից ծրագրերի հատկացումների հետ կապված:
«Համագումարը ողջունում է ԱՄՆ-ի շարունակական աջակցությունը հայ ժողովրդին: Մինչ Ներկայացուցիչների պալատը և Սենատը անփոփում են Հատկացումների օրինագծերը, մենք կոչ ենք անում Կոնգրեսին հիմնավոր ֆինանսավորում հատկացնել թե՛ Հայաստանին, թե՛ Արցախին»,– ասել է Համագումարի Կոնգրեսական հարաբերությունների գծով տնօրեն Մարիամ Խալոյանը:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Նախագահ Հարությունյանը ցավակցական հեռագիր է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին

ՌԴ-ում Ալիևին ասել են՝ եթե ռազմական սադրանքները շարունակի, ռուսական կողմից կոշտ պատասխան կլինի. Բորիս Ավագյան

Շուշեցիներն իրենց անհանգստությունն են հայտնել բնակարանային խնդրի վերաբերյալ. անդրադարձ

ՀՀ կառավարությունը Արցախին կտրամադրի ևս 13.5 մլրդ դրամ

ԱՀ ՆԳ նախարարությունը ծառայության է հրավիրում

Արցախի Հանրապետության ամբողջ տարածքում սահմանվել է մեկամսյա կարանտին՝ մեծածավալ սահմանափակումներով

ՀՀ ԱԳՆ-ն՝ Շուշիի վերաբերյալ Ադրբեջանի հերթական սադրիչ նախաձեռնության մասին

ՌԴ-ում ՃՏՊ-ի ժամանակ ավտոմեքենայի բեռնախցիկից ճանապարհին դի է ընկել. սպանվածը 50-ամյա Արկադի Ղազինյանն է (տեսանյութ)

Ռուսաստանում հայ տղամարդուն սպանած հանցագործը խոստովանել է, որ մարդակեր է

Search