Artsakhpress

Քաղաքական

Ռուսաստանը, Թուրքիան և Իրանը պայքարում են տարածաշրջանում նոր ստատուս-քվոյի համար. Ռուբեն Սաֆրաստյան

Հարավային Կովկասի տարածաշրջանում տեղի է ունենում պայքար նոր ստատուս-քվոյի համար և այդ պայքարը նոր է սկսվում:

Ռուսաստանը, Թուրքիան և Իրանը պայքարում են տարածաշրջանում նոր ստատուս-քվոյի համար. Ռուբեն Սաֆրաստյան

Ռուսաստանը, Թուրքիան և Իրանը պայքարում են տարածաշրջանում նոր ստատուս-քվոյի համար. Ռուբեն Սաֆրաստյան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 19 հոկտեմեբրի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այդ մասին 1921 թվականի Մոսկվայի և Կարսի պայմանագրերի 100-ամյակին նվիրված գիտաժողովին հայտնել է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը՝ ներկայացնելով «Տարածաշրջանային ռազմաքաղաքական զարգացումները ներկա փուլում» թեմայով իր զեկույցը:
Զուգահեռներ անցկացնելով ընթացիկ աշխարհաքաղաքական զարգացումների և 1921 թվականի իրադարձությունների միջև, երբ կնքվեցին Թուրքիային և Ադրբեջանին հայկական մի շարք շրջանների հանձնումը ամրագրող տխրահռչակ Մոսկվայի և Կարսի պայմանագրերը, Սաֆրաստյանը բացատրել է, որ այսօրվա իրավիճակի տարբերությունն այն է, որ նոր տարածաշրջանային աշխարհակարգի ձևավորման պայքարում Ռուսաստանին են միացել Թուրքիային և Իրանի Իսլամական Հանրապետությունը:
Թուրքագետի խոսքով՝ դա նախորդ տարվա նախապատերազմյան ընթացքում Ռուսաստանի թույլ տված ռազմավարական կոպիտ սխալի հետևանքն է:
«Այն պայքարը, որ հիմա տեղի է ունենում տարածաշրջանում աշխարհաքաղաքական ստատուսի համար, աննախադեպ է այն առումով, որ առաջին անգամ Ռուսաստանը միայնակ չի հաստատում այդ ստատուս-քվոն, այլ ստիպված է հաշվի նստել Թուրքիայի հետ: Այս իրավիճակը ես բացատրում եմ նրանով, որ Ռուսաստանը շատ կոպիտ աշխարհառազմավարական բնույթի սխալ թույլ տվեց, երբ 2020 թվականի գարնան և ամռան ամիսներին չխոչընդոտեց Թուրքիայի կողմից նորագույն զենքերի մատակարարմանը Ադրբեջանին, վարձկանների տեղափոխվելուն Ադրբեջան և ընդհանրապես տարածաշրջանում թուրքական ռազմական ներկայությունը ուժեղացնելուն: Փաստորեն, Թուրքիան այդպիսով կանխորոշեց Արցախյան երկրորդ պատերազմում Ադրբեջանի հաղթանակը: Եվ դա հնարավորություն տվեց Թուրքիային արտահայտելու իր դերակատարումը այն պայքարում, որ հիմա տեղի է ունենում տարածաշրջանում», - մեկնաբանել է Ռուբեն Սաֆրաստյանը:
Ներկա տարածաշրջանային զարգացումների մյուս առանձնահատկությունն, ըստ Սաֆրաստյանի, այն է, որ ռեգիոնալ պայքարին է միացել նաև հարևան Իրանը, որը բավական ուշ մտավ խաղի մեջ:
Սաֆրաստյանի խոսքով՝ իրանցի գործընկերները հասկացան, որ սխալ են թույլ տվել քառասունչորսօրյա պատերազմի ժամանակ՝ դրական չեզոքություն պահպանելով Արցախի դեմ թուրք-ադրբեջանական ագրեսիայի նկատմամբ: Վերջին մի քանի ամսվա ընթացքում, սակայն, Իրանը կտրուկ ակտիվացել է՝ բավական կոշտ ռազմաքաղաքական կեցվածք ընդունելով հատկապես Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականության հանդեպ:
Տարածաշրջանի համար Ռուսաստանի և Թուրքիայի ազդեցության պայքարին միացած Իրանը, որպես իր դիրքերի ամրապնդման կարևոր հաղթաթուղթ, գործի է դրել տնտեսական խոշոր նախագիծ՝ «Պարսից ծոց – Սև ծով» միջազգային տրանսպորտային միջանցքի ծրագիրը: Ամենաուշագրավ տարրերից մեկն այստեղ, ըստ զեկուցողի, Արևելքի խոշոր դերակատարներից մեկի՝ Հնդկաստանի ներգրավումն է գործընթացին, որն աննախադեպ երևույթ է:
Խոսքը Հնդկաստան-Իրան-Հայաստան-Վրաստան ճանապարհի մասին է դեպի սևծովյան ավազան՝ Հունաստան, Բուլղարիա, և դեպի հյուսիս՝ Ռուսաստան:
Այս լույսի ներքո Հնդկաստանի արտգործնախարարի հոկտեմբերի 12-13-ի պաշտոնական այցը Հայաստան, իհարկե, շատ բանի մասին է խոսում:
Ինչ վերաբերում է Թուրքիային, ապա թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանի խոսքով՝ Էրդողանի վարչակարգը Թուրքիան համաշխարհային տերություն դարձնելու քաղաքականություն է վարում: Ընդ որում, ի տարբերություն 1920-21 թթ. իրավիճակի՝ Թուրքիան այս անգամ ունի բավական լավ «նախնական դիրքեր» մեր տարածաշրջանում իր նպատակին հասնելու համար, որն է՝ տարածաշրջանը դարձնել իր աշխարհաքաղաքական ազդեցության ոլորտ:
Ըստ թուրքագետի՝ թուրքերն օգտագործում են Ադրբեջանը իրենց այդ նպատակին հասնելու համար: Եվ եթե հաշվի առնենք, որ Թուրքիան, ուղղակիորեն ներգրավվելով Արցախի դեմ պատերազմում, այդուհանդերձ, չհասավ Արցախի գոտում խաղաղապահների անվան տակ թուրքական զորք տեղակայելու իր նպատակին, ապա պետք է եզրակացնել, որ նա կշարունակի տարածաշրջանում պայքարը այն ստատուս-քվոյի համար, որն իր համար ավելի ձեռնտու է:
Մյուս կողմից, ըստ Սաֆրաստյանի, Թուրքիան տարածաշրջանում ունի ավելի աշխարհառազմավարական նպատակ՝ օգտագործել տարածաշրջանը պանթյուրքիստական ծրագրեր իրականացնելու համար: Սաֆրաստյանի խոսքով՝ մեր տարածաշրջանում Թուրքիայի նպատակները շարադրված են Էրդողանի և Ալիևի կողմից ընդունված «Շուշիի հռչակագրում»:
«Այն կարդալով՝ հասկանում ես, որ նպատակ է դրված ստեղծել թուրք-ադրբեջանական դաշնային պետություն», - նշել է թուրքագետը:
Թուրքիայի այդ պանթուրքիստական ծրագրում, Ռուբեն Սաֆրաստյանի խոսքով, կարևոր հանգամանք է Հայաստանը: Ըստ նրա՝ Թուրքիայում երկու ծրագիր կա Հայաստանի վերաբերյալ՝ նվազագույն և առավելագույն նպատակներով:
«Առավելագույն նպատակը արտահայտված է այն գաղտնի հրամանում, որը տրվել է Քյազիմ Կարաբեքիրին 1920 թ. նոյեմբերի 8-ին և որտեղ գրված է, որ «Հայաստանը պետք է մեջտեղից վերացվի»: Գերագույն նպատակն է վերացնել հայկական պետականությունը: Երկրորդ՝ նվազագույն նպատակը հետևյալն է՝ տեսնել Հայաստանը որպես Թուրքիայի վասալ պետություն: Եվ ես համոզված եմ, որ որպես դրա մոդել թուրք դիվանագետները իրենց արտգործնախարարությունում, Էրդողանի գրասենյակում, գլխավոր շտաբում իրենց աչքի առաջ ունեն Բաթումի պայմանագիրը: Այսինքն՝ նույնպես, ըստ էության, վերացնել հայկական պետականությունը՝ ձևականորեն թողնելով մի պետություն, որը կլինի Թուրքիայի ազդեցության ներքո», - կարծում է Ռուբեն Սաֆրաստյանը:
Լավ լուրն այստեղ այն է, որ Ռուբեն Սաֆրաստյանի խոսքով՝ ի տարբերություն 100 տարվա իրադարձությունների, երբ Հայաստանը ինքնիշխան պետություն չէր, այժմ Հայաստանի դիրքերը ավելի բարենպաստ են՝ շնորհիվ տարածաշրջանում ակտիվ դերակատարում ստանձնող Իրանի, որն, ըստ էության, հանդես է գալիս որպես Հայաստանի դաշնակից:
Արտատարածաշրջանային երեք ուժերի մրցակցության պայմաններում Հայաստանը և համայն հայությունը, Ռուբեն Սաֆրաստյանի խոսքով, պետք է կարողանան ճիշտ կողմնորոշվել՝ ամրացնելով հայկական պետականությունը, վերականգնելով հայկական զինված ուժերը և պետության սուբյեկտայնությունը միջազգային հարաբերություններում:
«Սրանք, ինչպես Կանտը կասեր, կատեգորիկ իմպերատիվ են», - շեշտեց Ռուբեն Սաֆրաստյանը:
«Հայաստանը և տարածաշրջանը. դասեր, արժևորումներ, հեռանկարներ» եռօրյա միջազգային գիտաժողովը կազմակերպվել է Ակադեմիայի Պատմության և Արևելագիտության ինստիտուտների, Հայ Դատի կենտրոնական խորհրդի և «Արևմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոն» գիտահետազոտական հիմնադրամի համատեղ նախաձեռնությամբ:
 

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search