Artsakhpress

Քաղաքական

Իռլանդիայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ԱԳ նախարարի տեղակալին

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահե Գևորգյանը հոկտեմբերի 18-ին ընդունեց ՀՀ-ում Իռլանդիայի նորանշանակ դեսպան Մարտինա Ֆինեյին (նստավայրը՝ Սոֆիա)՝ հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ։

Իռլանդիայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ԱԳ նախարարի տեղակալին

Իռլանդիայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ԱԳ նախարարի տեղակալին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 19 հոկտեմեբրի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից, մանրամասնելով, որ Վահե Գևորգյանը պատասխանատու առաքելության ստանձնման կապակցությամբ շնորհավորել է Մարտինա Ֆինեյին և հույս հայտնել, որ նորանշանակ դեսպանն իր գործունեությամբ կնպաստի հայ-իռլանդական հարաբերությունների հետագա ամրապնդմանն ու օրակարգի ընդլայնմանը՝ ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակներում:
Զրուցակիցները վերահաստատել են քաղաքական երկխոսության ակտիվացման, երկկողմ և բազմակողմ ձևաչափերում փոխշահավետ համագործակցության զարգացման և առկա ներուժի լիարժեք օգտագործման ուղղությամբ քայլեր ձեռնարկելու փոխադարձ պատրաստակամությունը:
Հանդիպման ընթացքում նախարարի տեղակալը զրուցակցին համապարփակ կերպով ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ ստեղծված ներկա իրավիճակը։ Այս համատեքստում կարևորվել է Ղարաբաղյան խաղաղ գործընթացի լիարժեք վերսկսման անհրաժեշտությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում։

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Արցախի գազաֆիկացված համայնքների բնակիչ-բաժանորդների համար սպառած էլեկտրաէներգիայի գնի փոխհատուցման աջակցությունն այսօրվանից կդադարեցվի

Արցախի գազաֆիկացված համայնքների բնակիչ-բաժանորդների համար...

Հունվար-նոյեմբեր ամիսների ընթացքում պետական բյուջեի հարկային եկամուտները և տուրքերը գերակատարվել են շուրջ 7 մլրդ 681 մլն դրամով. ԱՀ ՊԵԿ

Նախնական տվյալներով 2021 թվականի հունվար-նոյեմբեր ամիսների...

Աշխարհի լավագույն արտադրանքներից մի քանիսը հենց Հայաստանում են ստեղծված. ՀՀ-ում ԱՄՆ դեսպան

ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին հանդիպել է ԱՄՆ Միջազգային...

ԱՀ ԱԱԾ-ի կողմից կձեռնարկվեն բոլոր միջոցները Ռոման Բաղդասարյանի հայտարարության իսկության ստուգման և տեղեկության կեղծ լինելը բացահայտելու ուղղությամբ

Այսօր ԱՀ գլխավոր դատախազությունից ԱՀ ազգային անվտանգության...

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

ՌԴ-ում Ալիևին ասել են՝ եթե ռազմական սադրանքները շարունակի, ռուսական կողմից կոշտ պատասխան կլինի. Բորիս Ավագյան

Նախագահ Հարությունյանը ցավակցական հեռագիր է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին

ՀՀ կառավարությունը Արցախին կտրամադրի ևս 13.5 մլրդ դրամ

Բջջային կապի և համացանցի հասանելիությունն Արցախի տարածքում միտումնավոր խլացվում է ադրբեջանցիների կողմից․ ՄԻՊ

Գազաֆիկացված համայնքների բնակիչ-բաժանորդների էլեկտրաէներգիայի սպառման գծով փոխհատուցման աջակցությունը կդադարեցվի դեկտեմբերի 1-ին

Ստեփանակերտի դպրոցների որոշ դասարաններն անցնելու են ուսուցման առկա տարբերակին. ԿԳՄՍՆ-ն ներկայացրել է կրթական գործընթացի կազմակերպման նոր կարգը

Ստեփանակերտի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել. բնակիչները տարհանվել են

«ՌԴ, ՀՀ և Ադրբեջանի փոխվարչապետները հաջորդ շաբաթ կհավաքվեն Մոսկվայում՝ ամփոփելու որոշ արդյունքներ և հայտարարելու այն որոշումները, որոնց շուրջ մենք այսօր պայմանավորվել ենք». Պուտին

«Սոցիալական աշխատանք» ծրագիրն ընթացքի մեջ է

Search