Շախմատի ԱՄՆ տղամարդկանց առաջնության չեմպիոնը կորոշվի թայ-բրեյքից հետո:
Սևյանը, Կարուանան և Սոն ԱՄՆ շախմատի չեմպիոնին կորոշեն արագ շախմատում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 19 հոկտեմեբրի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սեն Լուիս քաղաքում ընթացող շախմատի ԱՄՆ առաջնության 11 տուրերից հետո երեք շախմատիստ` Սամուել Սևյանը, Ֆաբիանու Կարուանան և Ուեսլի Սոն երկրի չեմպիոնին կորոշեն արագ շախմատի երեք մրցափուլից հետո: Դասական 11 տուրերից հետո երեք շախմատիստներն էլ ունեն 6,5-ական միավոր: