Artsakhpress

Սպորտ

Արցախում անց է կացվել «Գուպար» ազգային-ավանդական խաղերի մրցույթ

Այսօր` հոկտեմբերի 16-ին, ԱՀ Հադրութի շրջանի վարչակազմի աշխատակազմի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի և «Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն» ՊՈԱԿ-ի համատեղ նախաձեռնությամբ ԱՀ Ասկերանի շրջանի Քյաթուկ գյուղում կազմակերպվել է «Գուպար» ազգային-ավանդական խաղերի մրցույթ:

Արցախում անց է կացվել «Գուպար» ազգային-ավանդական խաղերի մրցույթ

Արցախում անց է կացվել «Գուպար» ազգային-ավանդական խաղերի մրցույթ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հոկտեմեբրի 16, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ մրցույթի համար նախատեսված էր 5 ազգային խաղ` քաշոցի, աքլորակռիվ, լախտի, կոխ, պարանի ձգում: Մասնակցում էին տասնմեկ` Հադրութի «Դիզակ», Շուշիի «Շուշի», «Հարսանիք լեռներում», Ասկերանի «Բերդ», «Նշխար», Մարտունու «Ամարաս»,«Սոս», Մարտակերտի «Ջրաբերդ», «Գանձասար», Ստեփանակերտի «Հայկի սերունդ», «Արցախ» թիմերը։ Մրցույթին մասնակցելու համար մասնակիցները բաժանվել են  տարիքային 2 խմբերի` 14-17 տարեկան պատանիներ և 18-25 տարեկան երիտասարդներ: Յուրաքանչյուր թիմ 5 անդամ ուներ:
 
Մեզ հետ զրույցում Հադրութի շրջանի վարչակազմի աշխատակազմի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի վարիչ Երազիկ Հայրիյանն ասել է, որ մրցույթի նպատակն է նոր շունչ հաղորդել ազգային-ավանդական խաղերին, որոնք, կարծես թե, մոռացության են մատնվել այսօրվա սերնդի կողմից:
 
Բնութագրությունը հասանալի չէ«Այս խաղերը ոչ միայն երիտասարդներին զբաղեցնելու, այլ նաև կրթելու միջոց են: Ազգային-ավանդական խաղերը մանուկ հասակից ազդում են երեխաների ոչ միայն ֆիզիկական կարողությունների զարգացմանն ու կոփմանը, այլև օգնում են երեխաների մեջ զարգացնել հնարամտություն և մրցակցության գաղափար»,-նշել է Ե. Հայրիյանը:
 
Մրցույթի մասնակից Մանուշակ Բաղրյանի խոսքով` ազգային-ավանդական խաղերը պետք է պահպանել և փոխանցել սերունդներին:
 Բնութագրությունը հասանալի չէ
«Նմանատիպ մրցույթները ոչ միայն հաճելի են և օգտակար, այլև` պարտադիր, հատկապես` երիտասարդության շրջանում: Մանկուց պետք է զբաղվել սպորտով, քանի որ սպորտը առողջ ապրելակերպի գրավականն է: Մրցույթում հաղթանակը, իհարկե, կարևոր է, սակայն մասնակիցը պետք է բավականություն ստանա իր ցուցաբերած խաղից»,- ասել է Մ. Բաղրյանը:
Մրցույթի առաջին տարիքային խմբում մրցանակային 1-ին տեղն է գրավել Մարտունու «Սոս» թիմը, 2-րդ տեղ` Ստեփանակերտի «Արցախ» թիմը, 3-րդ տեղ` Ասկերանի «Նշխար» թիմը: Երկրորդ տարիքային խմբում 1-ին տեղում Մարտունու «Ամարաս» թիմն էր, 2-րդ տեղում՝ Ասկերանի «Նշխար»֊ը, իսկ 3-րդ տեղում` Շուշիի «Հարսանիք լեռներում» թիմը: Հաղթող թիմերը պարգևատրվել են պատվոգրերով և հուշանվերներով:
Բնութագրությունը հասանալի չէ
Բնութագրությունը հասանալի չէԲնութագրությունը հասանալի չէ

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Նախագահ Հարությունյանը ցավակցական հեռագիր է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին

ՌԴ-ում Ալիևին ասել են՝ եթե ռազմական սադրանքները շարունակի, ռուսական կողմից կոշտ պատասխան կլինի. Բորիս Ավագյան

Շուշեցիներն իրենց անհանգստությունն են հայտնել բնակարանային խնդրի վերաբերյալ. անդրադարձ

ՀՀ կառավարությունը Արցախին կտրամադրի ևս 13.5 մլրդ դրամ

ԱՀ ՆԳ նախարարությունը ծառայության է հրավիրում

Արցախի Հանրապետության ամբողջ տարածքում սահմանվել է մեկամսյա կարանտին՝ մեծածավալ սահմանափակումներով

ՀՀ ԱԳՆ-ն՝ Շուշիի վերաբերյալ Ադրբեջանի հերթական սադրիչ նախաձեռնության մասին

ՌԴ-ում ՃՏՊ-ի ժամանակ ավտոմեքենայի բեռնախցիկից ճանապարհին դի է ընկել. սպանվածը 50-ամյա Արկադի Ղազինյանն է (տեսանյութ)

Ռուսաստանում հայ տղամարդուն սպանած հանցագործը խոստովանել է, որ մարդակեր է

Search