Արցախի Հանրապետության պաշտպանության բանակը հաղորդագրություն է տարածել, որում հերքում է Ֆեյսբուքյան որոշ օգտատերերի կողմից շրջանառվող «պաշարված» դիրքերի մասին տեղեկությունը:
Ֆեյսբուքյան որոշ օգտատերերի կողմից տարածվող տեղեկությունները «պաշարված» դիրքերի մասին չեն համապատասխանում իրականությանը. ՊԲ
«Ֆեյսբուքյան որոշ օգտատերերի կողմից տարածվող տեղեկությունները «պաշարված» դիրքերի և հրամանատարական դիտակետի մասին չեն համապատասխանում իրականությանը։ Կրելով ակնհայտ մանիպուլյատիվ բնույթ՝ դրանք նպատակ ունեն ինչ-ինչ պատճառներով ապակողմնորոշել հանրությանը։ Կոչ ենք անում զերծ մնալ սոցիալական ցանցերում և հանրային այլ հարթակներում նման վարքագիծ դրսևորելուց և հետևել բացառապես պաշտոնական տեղեկություններին»։