Artsakhpress

Հասարակական

Եթե ապրենք Արցախում և Արցախով, Արցախն էլ կսկսի նորովի ապրել. «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի՝ Քոլատակ գործուղված ուսուցիչ

ԱՀ Մարտակերտի շրջանի Քոլատակ համայնքի դպրոցը չորս տարի է՝ ֆիզիկայի ուսուցիչ չունի։

Եթե ապրենք Արցախում և Արցախով, Արցախն էլ կսկսի նորովի ապրել. «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի՝ Քոլատակ գործուղված ուսուցիչ

Եթե ապրենք Արցախում և Արցախով, Արցախն էլ կսկսի նորովի ապրել. «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի՝ Քոլատակ գործուղված ուսուցիչ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 16 հոկտեմեբրի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Պողոս Գալստյանը «Դասավանդի՛ր, Հայաստան» ծրագրի շրջանակներում Երևանից գործուղվել է Արցախ և Քոլատակի միջնակարգ դպրոցում դասավանդում է «ֆիզիկա» և «մաթեմատիկա» առարկաները: Նա կարծում է, որ իր քայլերը՝ թե՛ Երևանից Քոլատակ գալը, թե՛ այն գործունեությունը, որ կծավալի դպրոցից դուրս՝ համայնքի զարգացման ուղղությամբ, վարակիչ կլինեն մյուսների համար, և բոլորը կլծվեն սերունդ կրթելու, առաջնորդելու գործին։

Բնութագրությունը հասանալի չէ

Բնութագրությունը հասանալի չէ«Մարդն աշխարհի կարևորագույն ռեսուրսն է։ Մենք, հատկապես այս օրերին, իրավունք չունենք անտեսելու մեր երկրի «փոքր կամ մեծ ռեսուրսը»` ուսում ստացողներին, ինչը, ցավոք, անում ենք մեր անտարբերությամբ կամ ոչ լիարժեք աշխատանքով։ Մեր երկրի մարդկային ռեսուրսը լիարժեք ու հավասարաչափ չեն կայունանում ու աշխատում, քանի որ Հայաստանի և Արցախ աշխարհի տարբեր տարածաշրջաններում կրթության անհավասար պայմաններ են: Հենց այս խնդրի հետ առերեսումն է մոտիվացիա դարձել` ամեն բան թողնելու և գործելու։ Ես վստահ եմ, որ մեր ապագան և հաջողության բանալին որակյալ կրթություն և մարդկային բարձր արժանիքներ կրող սերնդի մեջ է։ Եվ հիմա փորձում եմ իմ լուման ունենալ այս հարցում», - «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշեց Պ. Գալստյանը:

Բնութագրությունը հասանալի չէ

Ուսուցչի խոսքով՝ «Դասավանդի՛ր, Հայաստան»-ը կրթական և դասավանդման մեթոդները նորացնելու տեսլական ունի, ուսուցչին ուսուցիչ-առաջնորդ դարձնելու մտադրություն. «Մենք ապրում ենք այնպիսի ժամանակաշրջանում, երբ յուրաքանչյուր տարի, աշխարհի փոփոխմանը զուգահեռ, փոխվում են երեխայի տարիքային առանձնահատկությունները, հետևաբար՝ հնարավոր չէ աշխատել երկու կամ հինգ տարի առաջ կիրառված մեթոդներով։

Բնութագրությունը հասանալի չէ

Հենց այնտեղ ենք սայթաքում, երբ ուսուցիչ լինելը դառնում է մասնագիտություն, այլ ոչ թե կոչում, և դասավանդումը` աշխատանք, այլ ոչ թե միջոց։ Հետևաբար՝ փոփոխությունը պետք է լինի արմատական և սկսվի ուսուցիչներից, այնուհետև կլինեն նաև նոր մեթոդներ և մոտեցումներ»։ Մեր զրուցակիցը ակնկալում է ցույց տալ յուրաքանչյուր մանուկի կամ պատանու, ում հետ առիթ կունենա այս երկու տարիների ընթացքում առնչվելու, թե որքան կարևոր է ինքն Արցախի համար, որ առանց նրա Արցախում բաց տեղ կմնա։ «Կուզեի պարզապես «Երազ իմ երկիր» երգի բառերը մեջբերել՝ «Ես մի բուռն եմ քո հողի, ես մի ծիլն եմ քո ծաղկի, ես մի հասկն եմ քո արտի... »։

Բնութագրությունը հասանալի չէՀայրենիքը շենացնելը յուրաքանչյուրիս պարտքն է։ Յուրաքանչյուրս պետք է լավագույնն անենք մեր մասնագիտական կամ աշխատանքային ոլորտներում։ Հենց սրանում էլ տեսնում եմ Արցախի և Հայաստանի կայուն ապագան։ Լավագույնը լինել փոքրերի մեջ, հավատարիմ լինել մեզ վստահված Հայրենիքի պաշտպանման սուրբ գործին։ Եթե ապրենք Արցախում և Արցախով, ապա Արցախն էլ կսկսի նորովի ապրել», - հավելեց Պ. Գալստյանը:


     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Նախագահ Հարությունյանը հաստատել է ԱՀ Կառավարության որոշումներ՝ դրամական աջակցության տրամադրման մասին

Արցախում ավտովթարի հետևանքով ծանր վնասվածք ստացած երեխան ռուս խաղաղապահների ուղղաթիռով տեղափոխվել է Երևան

Ադրբեջանցիները Շուշիի Կանաչ ժամի տարածքում ճաշարան են կառուցել (տեսանյութ)

Երկրաշարժ Հայաստանում. Այն զգացվել է նաև Ստեփանակերտ քաղաքում

Կյանքից հեռացել է վաստակավոր բժիշկ Բրինա Մարությանը

Հրավիրելու ենք մասնագետների, ովքեր իշխանության մաս չեն, սակայն ունեն լուրջ որակավորում.Արայիկ Հարությունյան

68 000 ՀՀ դրամի չափով տրամադրված ֆինանսական աջակցությունից չօգտված քաղաքացիների դիմումների ընդունումը շարունակվում է

Մեր տեղահանված հայրենակիցները պետք է ունենան կարգավիճակ. Արտակ Բեգլարյան

Մինչև հունվարի վերջ Ստեփանակերտում բնակարանամուտ կտոնի ընդհանուր առմամբ 300 ընտանիք

Search