Artsakhpress

Քաղաքական

Պատերազմ հնարավոր չէ. Դավիթ Բաբայանը տեղեկություններ հաղորդեց Արցախի իրավիճակից

Արցախում երեկոյան տեղի ունեցած կրակոցներից հետո իրավիճակը հանգիստ է և ամբողջությամբ վերահսկվում է Արցախի ՊԲ-ի և ռուս խաղաղապահների կողմից, Արցախի Պաշտպանության բանակը զոհեր չունի, իսկ վիրավորում ստացած զինվորների կյանքին վտանգ չի սպառնում։

Պատերազմ հնարավոր չէ. Դավիթ Բաբայանը տեղեկություններ հաղորդեց Արցախի իրավիճակից

Պատերազմ հնարավոր չէ. Դավիթ Բաբայանը տեղեկություններ հաղորդեց Արցախի իրավիճակից

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 15 հոկտեմեբրի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այդ մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնեց Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը` հայ բնակչությանը կոչ անելով չտրվել համացանցում տարածվող ապատեղեկատվությանը կամ չճշտված տեղեկություններին և հետևել բացառապես պաշտոնական տեղեկատվությանը, մասնավորապես` Պաշտպանության բանակի հաղորդագրություններին, քանի որ այս պահին շրջանառվում են իրականության հետ կապ չունեցող, ուռճացված տեղեկություններ։ «Սիրելի ժողովուրդ, պետք է հետևել միմիայն պաշտոնական լրահոսին, առաջին հերթին` Պաշտպանության բանակի տարածած տեղեկատվությանը։ Այս պահի դրությամբ, փառք Աստծո, մենք զոհեր չունենք, և բժիշկներն ամեն ինչ անում են, որպեսզի վիրավորներից ոչ մեկի կյանքին վտանգ չսպառնա։ Ընդհանուր իրավիճակը այդպիսին է, կայուն է հիմա։ Այդ հարցով զբաղվում են նաև խաղաղապահները, անմիջապես եկել են այդ վայրը, այսինքն` խուճապի համար ոչ մի պատճառ չկա», - «Արմենպրես»-ին հայտնեց Արցախի արտգործնախարարը։

Դավիթ Բաբայանի հաղորդմամբ` այսօրվա դեպքերը տեղի են ունեցել Արցախի Մարտունու շրջանի Նորշեն համայնքի մոտ։ Անդրադառնալով այն հարցին, թե ի՞նչ չափերի ու մասշտաբների են եղել արցախա-ադրբեջանական բախումները և կա՞ արդյոք լարվածության էսկալացիայի վտանգ, Դավիթ Բաբայանը պատասխանեց, որ այս պահի դրությամբ իրավիճակը լրիվությամբ վերահսկվում է։ Արցախցի պաշտոնյան չի կարծում, որ տեղի ունեցածը հիմք է լայնածավալ պատերազմի վերսկսման վտանգի մասին խոսելու համար։ «Դա հնարավոր չէ, քանի այնտեղ կանգնած են ռուս խաղաղապահները։ Պետք է դա լավ հասկանանք, չշահարկենք, խուճապ չսերմանենք։ Պատերազմ հնարավոր չէ։ Եվ պետք է հասկանանք, որ դա պրովոկացիա է թշնամու կողմից, և նման պրովոկացիաների դիմելու է, որովհետև սա իր ոճն է։ Մեզ համար սա նորություն չէ», - ընդգծեց «Արմենպրես»-ի զրուցակիցը` կարծիք հայտնելով, որ ադրբեջանական կողմի այս նոր սադրանքը ոչ թե պարզապես քաղաքական, այլ աշխարհաքաղաքական նկատառումներով է իրականացվել։
Դավիթ Բաբայանի խոսքով` Ադրբեջանը նմանատիպ գործողություններով քայլեր է ձեռնարկում ինչպես Ռուսաստանի, այնպես էլ հայության դեմ։

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Հանրապետությունում հայտարարվել է մասնակի զորահավաք  

Ինչպե՞ս կկազմակերպվի երթևեկությունն այլընտրանքային ճանապարհով. Հայկ Խանումյանը մանրամասներ է ներկայացրել

Մեկնարկել է 40 հազար դրամի չափով աջակցության հայտերի ընդունումը

Թշնամու հարվածային ԱԹՍ-ի կիրառումից մահացու վիրավորում է ստացել մեկ զինծառայող. կան վիրավորներ. ՊԲ

«Արցախում աշխատանք կա». Ստեփանակերտում աշխատանքի տոնավաճառ է կազմակերպվել

Մասնակի զորահավաքի վերաբերյալ տեղեկատվական շտաբը հանդես է եկել լրացուցիչ պարզաբանմամբ

Հայ–ադրբեջանական սահմանին հակառակորդի կրակոցից զինծառայող է վիրավորվել․ ՀՀ ՊՆ

Խաղաղապահ զորախմբի հրամանատարը վստահեցրել է, որ ՌԴ-ն կձեռնարկի բոլոր միջոցները հետագա սրումը կանխելու համար

Արցախի թեմի առաջնորդն այցելել է զինհոսպիտալում բուժում ստացող վիրավոր զինծառայողներին

Search