Artsakhpress

Քաղաքական

Ապացույցները վկայում են Ադրբեջանի կողմից էթնիկ զտման մտադրության մասին. Հաագայի դատարանում ներկայացվեցին վկայություններ

Հայաստանը ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանում ներկայացրեց բազմաթիվ ապացույցներ, որոնք վկայում են Ադրբեջանի կողմից էթնիկ զտման մտադրության, հայ գերիներին խոշտանգելու, նվաստացնելու մասին:

Ապացույցները վկայում են Ադրբեջանի կողմից էթնիկ զտման մտադրության մասին. Հաագայի դատարանում ներկայացվեցին վկայություններ

Ապացույցները վկայում են Ադրբեջանի կողմից էթնիկ զտման մտադրության մասին. Հաագայի դատարանում ներկայացվեցին վկայություններ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 14 հոկտեմեբրի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Դատարանին ներկայացվեց, որ Ադրբեջանը միջազգային մարդասիրական իրավունքի, նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ պարտավորվել է վերադարձնել բոլոր ռազմագերիներին և պահվող անձանց, սակայն դեռ շարունակում է պահել ռազմագերիների և քաղաքացիական անձանց: Շեշտվեց ինչպես չհաստատված գերիների, այնպես էլ 45 հաստատված գերիների մասին:
«Փաստը, որ Ադրբեջանը կալանավորվել է այդ 45 անձանց, անվիճելի է»,-ասաց զեկուցողն ու հավելեց, որ նրանց անունները և այլ ինֆորմացիան ներկայացված է փաստաթղթերում, նրանք մարդիկ են՝ հստակ անուններով, դեմքերով, ունեն ընտանիքներ:  
Նա դատարանին հիշեցրեց, որ Ադրբեջանի հատուկ ջոկատայիններն անգամ դեկտեմբերին են Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի մոտակայքում հայ զինվորների գերեվարել: Շեշտվեց՝ ընդ որում այդ երկու գյուղերը և շրջապատող տարածքը ներառված չեն եղել այն տարածքներում, որոնցից հայկական զորքերը պետք է հեռանային՝ ըստ եռակողմ հայտարարության:
Զեկուցողը նշեց՝ ապացույցներ կան, որոն վկայում են, որ ինչպես հաստատված 45 գերիները, այնպես էլ մյուս գերիների մեծ մասը ենթարկվել են խոշտանգումների, նվաստացնող վերաբերմունքի Ադրբեջանի կողմից: Մի շարք հրապարակումներ կան, որ ապացուցում են, որ ռազմագերիներին և քաղաքացիական անձանց այրել են, էլեկտրահարել: Այսպիսով, դատարանին ներկայացվեցին բազմաթիվ փաստական ապացույցներ, տեսանյութեր, որոնք սոցիալական ցանցերում տարածել էին հենց ադրբեջանցի զինվորականները: Դատարանին են ներկայացվել սպանությունների, դաժան վերաբերմունքի մասին փաստող տեսանյութեր:  Ընդգծվեց, որ ցավոք սրտի, նույնիսկ հիմա նվաստացումները շարունակվում են:
 «Դուք այսօր կարող եք  լսել, որ այդ բոլոր ռազմագերիները հանցագործներ են և նրանց կալանքի տակ պահելը ոչ մի կապ չունի էթնիկ զտման հետ, մինչդեռ բոլոր ապացույցները վկայում են էթնիկ զտման մասին»,-նշվեց դատարանում:

     

Քաղաքական

Տնտեսական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Նախագահ Հարությունյանը հաստատել է ԱՀ Կառավարության որոշումներ՝ դրամական աջակցության տրամադրման մասին

Արցախում ավտովթարի հետևանքով ծանր վնասվածք ստացած երեխան ռուս խաղաղապահների ուղղաթիռով տեղափոխվել է Երևան

Ադրբեջանցիները Շուշիի Կանաչ ժամի տարածքում ճաշարան են կառուցել (տեսանյութ)

Կյանքից հեռացել է վաստակավոր բժիշկ Բրինա Մարությանը

68 000 ՀՀ դրամի չափով տրամադրված ֆինանսական աջակցությունից չօգտված քաղաքացիների դիմումների ընդունումը շարունակվում է

Հրավիրելու ենք մասնագետների, ովքեր իշխանության մաս չեն, սակայն ունեն լուրջ որակավորում.Արայիկ Հարությունյան

Արմեն Սարգսյանը հրաժարական է տվել ՀՀ նախագահի պաշտոնից

Մեր տեղահանված հայրենակիցները պետք է ունենան կարգավիճակ. Արտակ Բեգլարյան

Ինչպես են խաղաղապահները Երևան տեղափոխել Արցախում ավտովթարի ենթարկված պատանուն

Search