Այսօր՝ հոկտեմբերի 14-ին, ԱՀ ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ Շախմատի հանրապետական մարզադպրոցում տրվել է շախմատի մրցույթի հանրապետական փուլի մեկնարկը:
Ստեփանակերտում մեկնարկել է շախմատի մրցույթի հանրապետական փուլը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, սեպտեմբերի 14, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ շախմատի հանրապետական փուլին մասնակցում է 7 թիմ:
«Մրցույթին մասնակցում են Ասկերանի, Մարտունու, Մարտակերտի, Շուշիի և Ստեփանակերտի №1, №2 և №10 հիմնական դպրոցների թիմերը: Մրցաշարը անց է կացվում շվեյցարական մրցակարգով՝ արագ շախմատի կանոններով:
Առաջնությունը թիմային է՝ բաղկացած 4 անդամներից, որոնցից առնվազն մեկը պետք է իգական սեռի ներկայացուցիչ լինի»,- մեզ հետ զրույցում ասաց ԱՀ ԿԳՄՍ նախարարության Նախնական մասնագիտական, արհեստագործական և նախադպրոցական կրթության տեսչավորման բաժնի վարիչ, շախմատի գծով գլխավոր մասնագետ Բեհբուդ Մելքումյանը:
Մեր զրուցակցի տեղեկացմամբ՝ մրցույթի ամփոփումը տեղի կունենա վաղը՝ հոտեմբերի 15-ին, իսկ հաղթող թիմը կպարգևատրվի գավաթով, դիպլոմներով, մեդալներով և դրամական պարգևներով: