Artsakhpress

Հասարակական

Մեր նպատակներին հասնելու միակ միջոցը որակյալ կրթությունն է. «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի՝ Արցախ գործուղված ուսուցիչ

«Դասավանդի՛ր, Հայաստան» ծրագրի շրջանակներում պատմության ուսուցիչ Արման Ավագյանը Երևանից գործուղվել է Արցախ և դասավանդում է ԱՀ Մարտակերտի շրջանի Հաթերք համայնքի Բարմեն Գրիգորյանի անվան միջնակարգ դպրոցում:

Մեր նպատակներին հասնելու միակ միջոցը որակյալ կրթությունն է. «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի՝ Արցախ գործուղված ուսուցիչ

Մեր նպատակներին հասնելու միակ միջոցը որակյալ կրթությունն է. «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի՝ Արցախ գործուղված ուսուցիչ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 13 հոկտեմեբրի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Արման Ավագյանը նշեց, որ ծրագրին մասնակցելու իր հիմնական մոտիվացիան կրթության ոլորտում փոփոխությունների հասնելն է, մանկավարժությամբ զբաղվելը  և մտածող սերունդ ձևավորելը:
 Բնութագրությունը հասանալի չէ
«Որպես առանձին և մեծ մոտիվացիա ինձ համար, կարելի է ասել, հանդիսացավ այն փաստը, որ ժամանակն էր, կրթական համակարգից բողոքելու փոխարեն, անձամբ գնալ և դառնալ ցանկալի փոփոխությունը: Ինձ համար շատ կարևոր է, որպեսզի օգնեմ սովորողներին ունենալ քննական մտածողություն՝ սեփական կարծիք, և դառնալ պատասխանատու քաղաքացի, քանի որ մտածող և պատասխանատու քաղաքացին է ցանկացած երկրի ապագան: Դասավանդման նոր մեթոդներ, իհարկե, կլինեն, քանի որ ժամանակն է խոսոտովանելու, որ մեր կրթական համակարգը բավականին հնացել է և երբեմն չի բավարարում արդի աշխարհի պայմաններին: Կարևոր է, որ կարողանանք այդ մեթոդները կիրառել ոչ թե մեխանիկորեն, այլ կոնկրետ նպատակով, տեղին և հասցնել այդ մեթոդները իրենց նպատակներին», - նշեց Ա. Ավագյանը:
 Բնութագրությունը հասանալի չէ
Մեր զրուցակցի խոսքով՝ Արցախում գործունեություն ծավալելն իր՝ որպես Արցախյան հիմնահարցը ուսումնասիրողի, պատմաբանի և հայի համար նախևառաջ խորհուրդ ունի անելու հնարավորը Արցախը հայկական պահելու գործում:
 Բնութագրությունը հասանալի չէ
«Արցախի ապագան պատկերացնում եմ միայն ու միայն հայկական, և ես եկել եմ այստեղ այդ նպատակին ծառայելու համար: Սակայն մեր բոլոր նպատակներին հասնելու միակ միջոցը որակյալ կրթության ապահովումն է, որին, հուսամ, ես, իմ ընկերները և մեզ միավորած «Դասավանդի՛ր, Հայաստան»-ը կկարողանանք հասնել բոլոր արցախահայերի հետ միասին: Կոնկրետ իմ առաքելությունը ներկա պահին ավելի տեղային բնույթ է կրում, սակայն մենք կամավոր եկել ենք Արցախ, որպեսզի այդ տեղային փոփոխությունները դարձնենք մարզային և ի վերջո՝ հանրապետական», - հավելեց  Ա. Ավագյանը:

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Հանրապետությունում հայտարարվել է մասնակի զորահավաք  

Ինչպե՞ս կկազմակերպվի երթևեկությունն այլընտրանքային ճանապարհով. Հայկ Խանումյանը մանրամասներ է ներկայացրել

Մեկնարկել է 40 հազար դրամի չափով աջակցության հայտերի ընդունումը

Թշնամու հարվածային ԱԹՍ-ի կիրառումից մահացու վիրավորում է ստացել մեկ զինծառայող. կան վիրավորներ. ՊԲ

«Արցախում աշխատանք կա». Ստեփանակերտում աշխատանքի տոնավաճառ է կազմակերպվել

Մասնակի զորահավաքի վերաբերյալ տեղեկատվական շտաբը հանդես է եկել լրացուցիչ պարզաբանմամբ

Հայ–ադրբեջանական սահմանին հակառակորդի կրակոցից զինծառայող է վիրավորվել․ ՀՀ ՊՆ

Խաղաղապահ զորախմբի հրամանատարը վստահեցրել է, որ ՌԴ-ն կձեռնարկի բոլոր միջոցները հետագա սրումը կանխելու համար

Արցախի թեմի առաջնորդն այցելել է զինհոսպիտալում բուժում ստացող վիրավոր զինծառայողներին

Search