Հոկտեմբերի 8-9-ը Հայաստանի Հանրապետության Էջմիածին քաղաքում կայացել է սպորտի վարպետ Անդրանիկ Եդիգարյանին նվիրված ազատ ոճի ըմբշամարտի մրցաշար, որտեղ արցախցիները գրավել են մրցանակային տեղեր:
Ըմբշամարտի մրցաշարում արցախցի մարզիկները հաղթանակ են գրանցել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 12 հոկտեմեբրի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Արցախի ըմբշամարտի հավաքականի մարզիչ Կարեն Շախնումանցը:
«Ազատ ոճի ըմբշամարտի մրցաշարին մասնակցել են մոտ 200 ըմբիշներ Հայաստանի գրեթե բոլոր մարզերից և Արցախի Հանրապետությունից:
Արցախից մասնակցել են 7 մարզիկներ, որոնցից Միրզոյան Արենը (32 կգ քաշային կարգում) և Ճաղարյան Գուրգենը (46 կգ քաշային կարգում) նվաճել են առաջին մրցանակային տեղերը:
Նրանք պարգևատրվել են գավաթներով, մեդալներով և պատվոգրերով: Մեր մարզիկները անընդհատ հմտանում և հաջողություններ են գրանցում», - նշեց մեր զրուցակիցը։