Artsakhpress

Տնտեսական

Հայաստանի բանկերի միության խորհրդի նախագահ է ընտրվել Գևորգ Մաչանյանը

Հայաստանի բանկերի միության (ՀԲՄ) խորհրդի հերթական նիստում ՀԲՄ խորհրդի նոր նախագահ է ընտրվել «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ տնօրինության նախագահ, գործադիր տնօրեն Գևորգ Մաչանյանը։

Հայաստանի բանկերի միության խորհրդի նախագահ է ընտրվել Գևորգ Մաչանյանը

Հայաստանի բանկերի միության խորհրդի նախագահ է ընտրվել Գևորգ Մաչանյանը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 11 հոկտեմեբրի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այդ մասին հայտարարել Է b24.am-ը։
Այս պաշտոնում նա կփոխարինի «Արդշինբանկ» ՓԲԸ վարչության նախագահ Արտակ Անանյանին, ով միությունը նախագահել է 2020-2021 թվականներին: 
Հայաստանի բանկերի միության գործադիր տնօրեն Սեյրան Սարգսյանը և խորհրդի անդամները շնորհակալություն են հայտնել Արտակ Անանյանին արդյունավետ գործունեության համար և նորընտիր նախագահին մաղթել բեղմնավոր աշխատանք հաջողություններ: 
Նշենք, որ ՀԲՄ կանոնադրության համաձայն միության նախագահն ընտրվում է մեկ տարի ժամկետով: 
ՀԲՄ խորհրդի նախագահ Գևորգ Մաչանյանն ունի ավելի քան քառասնամյա աշխատանքային փորձ բանկային համակարգում, որից քսանը ղեկավար պաշտոններ է զբաղեցրել ՀՀ կենտրոնական բանկում, իսկ հիմնադրման օրվանից հանդիսանում է «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ-ի գործադիր տնօրենը: Գևորգ Մաչանյանի կենսագրությանը կարող եք ծանոթանալ հետևյալ  հղմամբ

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Նախագահ Հարությունյանը ցավակցական հեռագիր է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին

ՌԴ-ում Ալիևին ասել են՝ եթե ռազմական սադրանքները շարունակի, ռուսական կողմից կոշտ պատասխան կլինի. Բորիս Ավագյան

Շուշեցիներն իրենց անհանգստությունն են հայտնել բնակարանային խնդրի վերաբերյալ. անդրադարձ

ՀՀ կառավարությունը Արցախին կտրամադրի ևս 13.5 մլրդ դրամ

ԱՀ ՆԳ նախարարությունը ծառայության է հրավիրում

Արցախի Հանրապետության ամբողջ տարածքում սահմանվել է մեկամսյա կարանտին՝ մեծածավալ սահմանափակումներով

ՀՀ ԱԳՆ-ն՝ Շուշիի վերաբերյալ Ադրբեջանի հերթական սադրիչ նախաձեռնության մասին

ՌԴ-ում ՃՏՊ-ի ժամանակ ավտոմեքենայի բեռնախցիկից ճանապարհին դի է ընկել. սպանվածը 50-ամյա Արկադի Ղազինյանն է (տեսանյութ)

Ռուսաստանում հայ տղամարդուն սպանած հանցագործը խոստովանել է, որ մարդակեր է

Search