Artsakhpress

Վերլուծական

Ադրբեջանի նկրտումներն ու հայ-իրանական գործընկերությունը. ՏԱՍՍ-ը ծավալուն հոդված է հրապարակել

Ռուսական ՏԱՍՍ-ը հրապարակել է «Հետղարաբաղյան սինդրոմ. թե ինչու Թեհրանի և Բաքվի հակամարտությունը չի կարգավորվի» վերնագրով ծավալուն հոդված՝ անդրադառնալով Իրանի և Ադրբեջանի լարված հարաբերություններին ու այդ համատեքստում Հայաստանի հետ Իրանի գործընկերային, հեռանկարային հարաբերություններին:

Ադրբեջանի նկրտումներն ու հայ-իրանական գործընկերությունը. ՏԱՍՍ-ը ծավալուն հոդված է հրապարակել

Ադրբեջանի նկրտումներն ու հայ-իրանական գործընկերությունը. ՏԱՍՍ-ը ծավալուն հոդված է հրապարակել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 8 հոկտեմեբրի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հոդվածագիրը նկատել է՝ 2010-ականներին թվում էր, որ Բաքուն և Թեհրանը, միմյանց նկատմամբ երկար տարիների անվստահությունից հետո, վերջապես գտել են լիարժեք համագործակցության հիմքը, սակայն Ղարաբաղում վերջին պատերազմը փոխել է  ինչպես ուժերի հարաբերակցությունը տարածաշրջանում, այնպես էլ ադրբեջանական կողմի դիրքորոշումը:
«Իրավիճակի ներկայիս սրման սկզբնական պատճառը Ադրբեջանի փորձերն էին`սահմանափակել Իրանի հետ Հայաստանի կապերը: Սակայն խնդիրները չեն սահմանափակվում միայն այս հարցով»,-նշել է հոդվածագիրն ու հավելել, որ Թեհրանն անհանգստացած է նաև Ադրբեջանում Իսրայելի ներկայությամբ:
Շեշտվում է, որ Թեհրանը գտնվում է միջազգային լուրջ մեկուսացման մեջ՝ վերջին տարիներին ԱՄՆ-ի կողմից վարվող քաղաքականության պատճառով, և շահագրգռված է գտնելու այդ սահմանափակումները հաղթահարելու ուղիներ: Նշվում է, որ Հայաստանն Իրանի համար այդ առումով լավ գործընկեր է: «Հայկական կողմն Իրանի համար արժեքավոր տնտեսական գործընկեր է: 2020 թվականի վերջին երկրների միջև առևտուրը կազմել է 400 մլն դոլար»,-նշել է հոդվածագիրը:
Հոդվածում շեշտվում է այն հանգամանքը, որ  Թեհրանը Հայաստանին մատակարարում է սննդամթերք և արդյունաբերական արտադրանք, ինչպես նաև նավթամթերք և գազ:
Հիշատակվում է նաև դեռ 2018-ին ԵԱՏՄ-ի և Իրանի միջև ազատ  առևտրի գոտու ստեղծման համաձայնագրի ստորագրման, դրա հեռանկարների մասին: «Հայաստանը մնում է ԵԱՏՄ միակ պետությունը, որը սահմանակից է Իրանին: Հայաստանը կարող է դառնալ տարանցիկ երկիր՝ իրանական ապրանքների միջազգային շուկաներ արտահանման համար»,-ասված է հոդվածում:
Հոդվածագիրը նկատել է, որ Ադրբեջանը  շահագրգռված է Իրանի և Հայաստանի միջև առևտրի ամբողջական դադարեցմամբ՝ շեշտելով, որ արդեն իսկ տնտեսական ծանր վիճակում գտնվող Թեհրանի համար այս մոտեցումը բացարձակապես անընդունելի է: «Զարմանալի չէ, որ Բաքվի հայտարարությունները՝ դեպի Նախիջևան միջանցք ունենալու և այդպիսով իրանա-հայկական սահմանը վերահսկողության տակ առնելու մտադրության մասին, իրանական կողմից բուռն բողոքի պատճառ են դարձել»,-նշված է հոդվածում:
Նշվում է, որ Ադրբեջանի աճող ամբիցիաները կշարունակեն դրդել այդ երկրի իշխանություններին `խոչընդոտել Հայաստանի հետ Իրանի կապերին: Հոդվածագիրը նկատել է, որ ադրբեջանական հասարակությունը, ոգևորված վերջին հաջողություններից, նկատելի ճնշում է գործադրում Բաքվում որոշումների կայացման վրա: «Իրանն իր հերթին կշարունակի պնդել, որ իր ազգային շահերը պետք է հաշվի առնվեն»,-նշել է հոդվածագիրը:
Նա նկատել է, որ Իրանը մտադիր չէ նահանջել:
«Հնարավոր փոխզիջում կարող է լինել դեպի Նախիջևան միջանցք ստեղծելու գաղափարից Ադրբեջանի հրաժարվելը: Ավելին, Ռուսաստանը կարող է նաև դեմ լինել այս հարցի ռազմական լուծմանը: Իզուր չէ, որ Իրանի ԱԳՆ-ն արդեն կոչ է արել Մոսկվային հայտնել իր դիրքորոշումը՝ տարածաշրջանում հնարավոր սահմանների փոփոխման հարցով»,-ասված է հոդվածում:
Շեշտվում է, որ փոխզիջումն այս դեպքում պետք է գա բացառապես Ադրբեջանից:
 

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search