Artsakhpress

Սփյուռք

«Ընկնել առաջ». «Գալաքսի» ընկերությունների խմբի համահիմնադիր Գուրգեն Խաչատրյանի ուղերձը

«Գալաքսի» ընկերությունների խումբը, որը կառավարում է 15 ընկերություններ Հայաստանում` հանդիսանալով երկրի խոշոր գործատուներից ու հարկատուներից, հայտարարել է 2022թ. հասարակական և բիզնես զարգացման ծրագրերի մեկնարկի մասին։

«Ընկնել առաջ». «Գալաքսի» ընկերությունների խմբի համահիմնադիր Գուրգեն Խաչատրյանի ուղերձը

«Ընկնել առաջ». «Գալաքսի» ընկերությունների խմբի համահիմնադիր Գուրգեն Խաչատրյանի ուղերձը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 6 հոկտեմեբրի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։  Նպատակը հետպատերազմական Հայաստանի երիտասարդությանը ոգեշնչելն է, աջակցելն ու սեփական երկրում հույս և հնարավորություններ տեսնելը, խթանելն է:
Զարգացման ծրագրերի մոտիվացիոն վիդեոէսսեի հրապարակման առթիվ «Գալաքսի» ընկերությունների խմբի համահիմնադիր, «Յուքոմ» ՓԲԸ տնօրենների խորհրդի նախագահ Գուրգեն Խաչատրյանն ուղերձ է հղել, որում, մասնավորապես, ասվում է.
«Բոլորս էլ կյանքի ինչ-որ փուլում ձախողում ենք: Անհատապես կամ որպես հավաքական ինքնություն, բոլորս էլ ուշ թե շուտ կարող ենք ընկնել. սա կյանքի օրենքն է: Այս տողերը ընկնելուց «հետոյի» մասին են: Ու խոսքս ուղղված է այն երիտասարդին, որը Հայաստանին բաժին հասած արհավիրքից հետո կորցրել է հավատը սեփական երկրում ու սեփական երկրի համար հաջողելու: 
Գիտեմ, դժվար է: Հավատա, հասկանում եմ՝ ինչ եմ ասում: Բայց հնարավոր է: Դժվարությունները գալիս են թրծելու մեզ, ամրացնելու մեր կամքը: Դժվարությունները նորմալ են, մենք անգամ «Գալաքսիում» սիրում ենք ասել, որ դժվարությունները նոր հնարավորությունների սկիզբ են: Մարդկանց 90%-ը հանձնվում է ու դադարում պայքարել ոչ թե ձախողումների պատճատով, այլ որովհետև հանձնվում է առաջին իսկ ձախողման դեպքում:
Մենք հավատում ենք, որ Հայաստանը կարող է ինովացիաներ ծնող երկիր դառնալ: Հավատում ենք, որ եթե մեկս մեկիս թև ու թիկունք լինի, եթե պատասխանատու ու պրոֆեսինալ լինենք ամեն մեկս մեր ոլորտում` ուսանողը՝ համալսարանում, բժիշկը` հիվանդանոցում, զինվորականը` սահմանին, մեր թիմն ու գործընկերները` բիզնեսում..., մենք կարող ենք առաջ գնալ` «ժամանակից, աշխարհից, ինքներս մեզանից»: Ու եթե մի բան չստացվի, ու եթե պատահի, որ ընկնենք, պիտի դեպի առաջ ընկնենք, ընկնենք առաջ… որովհետև այդպես մի քայլ ավելի մոտ կլինենք մեր նպատակներին:
Ընկնենք առաջ, որովհետև ուժեղը ոչ թե նա է, ով երբեք չի ընկնում: Այլ նա, ով առաջ է ընկնում… ու բարձրանում: Սկսում ենք բիզնես ու սոցիալական ծրագրեր նոր թափով: Մեր երկրում «հայերենով» հաջողությունը հնարավոր է...»:
«Գալաքսի» ընկերությունների խումբն իր հիմնադրամի միջոցով 2019-21թթ. ընթացքում իրականացրել է շուրջ 20 զարգացման ծրագիր, որոնք ուղղված են եղել Հայաստանի բիզնես հեղինակության բարձրացմանը, հասարակական և կրթական զարգացմանը, սոցիալական ապահովության բարելավմանը զինծառայողների, երեխաների և տարեցների խմբերում: Երկու տարվա ընթացքում ծրագրերի ուղիղ շահառուների թիվը գերազանցել է 12 000-ը: 2022 թ. համար «Գալաքսին» նախատեսում է զարգացմանն ուղղված ծրագրերի կրկնապատկում` հույս ունենալով համեստ, բայց հաստատուն ներդրում ունենալ հասարակական առողջացման, Հայաստանի տնտեսության վերականգնման և զարգացման գործում։

     

Քաղաքական

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Նիկոլ Փաշինյանն ու Անն-Լորանս Պետելը քննարկել են Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացները

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությանը:

Ֆրանսիայի ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությունը մարտի 27-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանի և ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի ուղեկցությամբ:

ՀՀ-ի և ԵՄ-ի միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար. «Հայաստանի բարեկամներ» ցանցի զեկույցը

Հայաստանի և Եվրոպական միության միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար։

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search