ՀՀ և Արցախի ՊԵԿ նախագահները կարևորել են ԱՀ ՊԵԿ սերվերային համակարգերի տեխնիկական վերազինման անհրաժեշտությունըՀայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը հանդիպել է Արցախի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Պողոսյանի հետ:
ՀՀ և Արցախի ՊԵԿ նախագահները կարևորել են ԱՀ ՊԵԿ սերվերային համակարգերի տեխնիկական վերազինման անհրաժեշտությունը
ԱՀ ՊԵԿ նախագահն իր գործընկերոջն է ներկայացրել պատերազմի հետևանքով Արցախի տնտեսվարողների առջև ծառացած հիմնախնդիրները, որի շրջանակում փոխհամաձայնեցվել են աջակցման հնարավոր գործիքակազմերը:
Կողմերը պատրաստակամություն են հայտնել գործուն քայլեր իրականացնել երկու մարմինների միջև համագործակցության հետագա ընդլայնման նպատակով։