Artsakhpress

Հարցազրույց

Երբեք չի եղել մի փաստաթուղթ, որը կարտահայտեր Արցախի ժողովրդի շահերը. պետք է սա բացատրեին ժողովրդին․ Արթուր Թովմասյան

Երբեք չի եղել մի փաստաթուղթ, որը կարտահայտեր Արցախի ժողովրդի շահերը:

Երբեք չի եղել մի փաստաթուղթ, որը կարտահայտեր Արցախի ժողովրդի շահերը. պետք է սա բացատրեին ժողովրդին․ Արթուր Թովմասյան

Երբեք չի եղել մի փաստաթուղթ, որը կարտահայտեր Արցախի ժողովրդի շահերը. պետք է սա բացատրեին ժողովրդին․ Արթուր Թովմասյան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 2 հոկտեմեբրի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ «Առաջին լրատվական»-ի հարցերին պատասխանել է Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը:
Իր վերջին հարցազրույցում Իլհամ Ալիևը կրկին պնդել է, որ Լեռնային Ղարաբաղի հարց գոյություն չունի, Լեռնային Ղարաբաղ անունով տարածք Ադրբեջանում գոյություն չունի, միաժամանակ Մինսկի խմբի համանախագահների տարածաշրջան այցի հետ կապված դրական են արձագանքել թե Բաքուն, թե Երևանը: Ինչպես եք գնահատում ստեղված իրավիճակը:
Արցախյան երրորդ պատերազմի առաջին տարելիցի կապակցությամբ Ադրբեջանի նախագահ Ալիևը հայտարարություն է արել, որ պատրաստ է ճանաչել Լեռնային Ղարաբաղի համայնքը, բայց ոչ Ադրբեջանի տարածքում: նա նորից կրկնել է, որ պատերազմից հետո Ադրբեջանում Լեռնային Ղարաբաղ չկա: Ըստ իս,  այդ հայտարարությունը մատնում է իրեն, որովհետև դա նաև խոսում է այն մասին, որ գերտերությունները ճնշում են իրեն, որը նա խոստովանեց՝ ասելով, որ մասնավոր զրույցներում համաշխարհային քաղաքական գործիչները իրեն ստիպում են ճանաչել Արցախի անկախությունը: Այժմ նրա համար առավել դժվար է բացատրել իր ժողովրդին, թե  ինչու Ադրբեջանում չկա Լեռնային Ղարաբաղ անվանումը, ինչու համաշխարհային  հանրությունը պատերազմից հետո չի ճանաչում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Ալիևը, չնայած երկար ժամանակ մերժում էր ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո բանակցությունների վերսկսումը, այդուհանդերձ, համաձայնեց հանդիպումներին Մինսկի խմբի  համանախագահների հովանու ներքո, այսինքն նա տեղի է տալիս: Վերջերս նույն ԱՄՆ Նյու Յորք քաղաքում համանախագահները հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ: Սա շատ լավ քայլ է և պայմանավորվածություն կա, որ  համանախագահները գալու են տարածաշրջան՝ Երևան, Բաքու, այդ թվում նաև Ստեփանակերտ: Սա արդեն նահանջ է իր խոսքից, թե հարցը փակված է: ԵԱՀԿ Մինսկի խումբը միակ ֆորմատն է, որին հավանություն է տվել և Ադրբեջանը, և Հայաստանը, և Արցախը: Շատ լավ է, որ սկսվում են բանակցություններ:
Ալիևը նաև հայտարարել է, որ ԼՂ հայերը ձգտում էին անկախության, իսկ հիմա սկսել են խոսել Ադրբեջանի կազմում ինքնավարության մասին, ինչն իր համար անընդունելի է: Այս համատեքստում ակտիվորեն փորձում են շրջանառության մեջ դնել Ղարաբաղի հայ և ադրբեջանական համայնքների համագործակցություն կամ կապերի հաստատում եզրույթները: Ես ուզում եմ կրկին հայտարարել, որ  Ադրբեջանի կազմում ցանկացած կարգավիճակ անընդունելի է Արցախի համար: Սա Արցախի ամբողջ բնակչության հավաքական կարծիքն է, որը եղել է, կա և կմնա անփոփոխ:
Այս առումով Հայաստանի իշխանություններից ինչպիսի՞ սպասելիքներ ունի Արցախի իշխանությունը:
Կարգավորման գործընթացով պետք է զբաղվեն գործադիր իշխանություններն իրենց առաջնորդների գլխավորությամբ: Իսկ խորհրդարանական դիվանագիտությունն ազատ է: Իմ կարծիքը հետևյալն է, որ բանակցային գործընթացում մենք պետք է բարձրացնենք այն հարցերը, որոնք 1994-ի մայիսի 12-ի Բիշքեկի համաձայնագրից հետո բարձրացրել են ադրբեջանցիները: Իրենք ասել են՝ փախստականների վերադարձ, մենք ասում ենք բռնի տեղահանվածների վերադարձ: Իրենք ասել են՝ օկուպացված տարածքների վերադարձ, մենք պիտի ասենք օկուպացված տարածքների վերադարձ: ԵԱՀԿ Մինսկի խմբին է տրված միակ մանդատը, որի շրաջանկում պետք է որոշվի Արցախի կարգավիճակը: Եվ ավելին, մենք նաև մշակութային ցեղասպանության հարց պետք է դնենք: Բայց որպեսզի այս բոլոր հարցերը քննարկվեն, կարևոր գործոն է կողմերի միջև վստահության մթնոլորտի ստեղծումը: ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից պետք է դա լինի, որից հետո այդ բոլոր հարցերին լուծումներ տրվեն: Այդ փոխվստահության մթնոլորտից է կախված  նաև տարածաշրջանում խաղաղությունը: Եթե չլինի այդ փոխվստահությունը երկու ժողովուրդների միջև, ցանկացած լուծում մնալու է թղթի վրա:
Համանախագահների այցերը ի՞նչ կարող են տալ, ի՞նչ սպասելիքներ կան:
ԵԱՀԿ Մինսկի խմբի դիրքորոշումները չեն փոխվել սկզբունքների մասով: Դուք գիտեք, որ մենք նախկինում էլ չենք ունեցել մի այնպիսի փաստաթուղթ, լինի Ընդհանուր պետության գաղափարը, լինի Քի Վեսթը, լինեն փարիզյան սկզբունքները, լինեն մադրիդյան սկզբունքները, Կազանը, Լավրովյան պլանը, որը կարտահայտեր Արցախի ժողովրդի արմատական շահերը: Մեր առաջնորդները պետք է սա բացատրեին ժողովրդին: Այսօր էլ Մինսկի խմբի համանախագահներն իրենց դիրքորոշումը էլի չեն փոխել:
Արցախի ԱԺ նախօրեի նիստում խոսվել է Հայաստան-Արցախ միջխորհրդարանական  հանձնաժողովի ճակատագրի մասին: Ինչու, ի վերջո, այդ հանձնաժողովը չի ձևավորվում, ի՞նչն է ձգձգման պատճառը:
Դուք գիտեք, որ 1998-ից կա համաձայնագիր Հայաստանի և Արցախի միջև և ըստ դրա, հանձնաժողովները, որ ստեղծվում են Արցախի ԱԺ-ում, և Հայաստանի ԱԺ-ում, տարեկան երկու նիստ են գումարում, մեկը Ստեփանակերտում, մյուսը՝ Երևանում: 2020-ի սեպտեմբերյան պատերազմից հետո այդ նիստերը չեն գումարվել: Ես այդ հարցերը բարձրաձայնել եմ ՀՀ նորընտիր ԱԺ նախագահի առջև: Ինչքանով տեղյակ եմ, Հայաստանի ԱԺ-ում հիմա չկա այդ հանձնաժողովը, պետք է ստեղծվի: Եթե ստեղծվի, մենք կգումարենք այդ նիստերը: Ես երեկ նիստից հետո հանդիպել եմ Արցախի ԱԺ խմբակցությունների ղեկավարների հետ, ցանկություն ունենք հանդիպելու ՀՀ Ազգային ժողովում, քանի որ խորհրդարանական դիվանագիտությունն ավելի ազատ է, քան գործադիրը, մեր աշխատանքները կհամակարգենք: Կարծում եմ՝ ժամանակի խնդիր է:
Այդ առումով ՀՀ իշխանություններից դեռ ոչ մի պատասխան չկա՞:
Ճիշտն ասած, ես չեմ զանգահարել: Պատերազմում հոկտեմբերի 3-ին Արցախի ԱԺ պատգամավորներից Արեգ Ավագյանի որդին է զոհվել: Պատգամավորներով այդ միջոցառմանը կմասնակցենք, որից հետո Հայաստանի ԱԺ նախագահի հետ կպայմանավորվենք հանդիպման մասին:

     

Քաղաքական

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Նիկոլ Փաշինյանն ու Անն-Լորանս Պետելը քննարկել են Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացները

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությանը:

Ֆրանսիայի ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությունը մարտի 27-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանի և ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի ուղեկցությամբ:

ՀՀ-ի և ԵՄ-ի միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար. «Հայաստանի բարեկամներ» ցանցի զեկույցը

Հայաստանի և Եվրոպական միության միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար։

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search