Artsakhpress

Մշակույթ

Երևանում կայացել է արցախցի երիտասարդ գրականագետի գրքի շնորհանդեսը

  Երևանի պետական համալսարանում սեպտեմբերի 23-ին «Համազգային հայ կրթական և մշակութային միության» Երևանի գրասենյակի նախաձեռնած, արձակագիր, հրապարակախոս, հասարակական գործիչ Հակոբ Կարապենցին նվիրված գիտաժողովի շրջանակներում կայացել է արցախցի երիտասարդ գրականագետ Նանար Սիմոնյանի «Հակոբ Կարապենցի ստեղծագործությունը» գրքի շնորհանդեսը:

Երևանում կայացել է արցախցի երիտասարդ գրականագետի գրքի շնորհանդեսը

Երևանում կայացել է արցախցի երիտասարդ գրականագետի գրքի շնորհանդեսը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 30 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Նանար Սիմոնյանը «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ գրքի շնորհանդեսը պիտի կայանար իր և Կարապենցի նախնիների հայրենի բերդաքաղաքում՝ Շուշիում։
 
Բնութագրությունը հասանալի չէ«Ցավով ու սրտի անասելի կսկիծով եմ արձանագրում, որ հայտնի պատճառներով, մենք այսօր զրկված ենք այդ հնարավորությունից։ Բայց ես չեմ հուսահատվում, որովհետև Ստեփանակերտի իմ տան պատշգամբից երևացող Շուշին ինձ հուշում է, որ արդարությունն, ի վերջո, հաղթելու է, և աշխարհի ամենալուսավոր ու ամենահայաշունչ քաղաքը նորից ազատագրվելու է գերության կապանքներից։ Ես հավատում եմ, ներքին ձայնս հուշում է, որ մենք Շուշիի Ղազանչեցոց եկեղեցում մեր աղոթքն առ Աստված հղելու և Շուշիում գրքերի շնորհանդեսներ կազմակերպելու հնարավորություն դեռ ունենալու ենք», - ասաց Ն. Սիմոնյանը։
«Հակոբ Կարապենցի ստեղծագործությունը» գիրքը տպագրվել է «Համազգային հայ կրթական և մշակութային միության» Արցախի գրասենյակի նախաձեռնությամբ և «Համազգային»-ի կենտրոնական վարչության մեկենասությամբ։
«Գիրքն ընթերցողի սեղանին է հայտնվել «Համազգային հայ կրթական և մշակութային միության» Արցախի գրասենյակի տնօրեն Հերմինե Ավագյանի հետևողականության, նվիրվածության ու անշահախնդրության արդյունքում։ Շնորհակալ եմ «Համազգային»-ի մեծ ընտանիքին այս դժվար օրերին Արցախի կողքին կանգնելու և Արցախում ապրող ու ստեղծագործող անհատներին սատարելու համար», - նշեց Ն. Սիմոնյանը։
«Համազգային հայ կրթական և մշակութային միության» Արցախի գրասենյակի տնօրեն Հերմինե Ավագյանի խոսքով՝ գիրքը սփյուռքահայ ականավոր գրող Հակոբ Կարապենցի ստեղծագործությունների գրականագիտական և փիլիսոփայական վերլուծությունն է ներկայացնում, ինչը կարևոր աշխատանք է սփյուռքահայ գրական անդաստանը ուսումնասիրողների, ուսանողների և, առհասարակ, գիր ու գրականություն սիրողների համար։
«Կարապենցն այն գրողներից է, ով դեռևս ըստ արժանվույն չի ներկայացվել մեր ընթերցողներին։ Նրա գրական ժառանգությունը տարբերվող ու յուրատիպ խոսք է մեր ընթերցողներին, որին պետք է անպայման ծանոթանալ։ «Համազգային»֊ի կենտրոնական վարչությունը բարձր է գնահատել արցախցի երիտասարդ գրականագետի աշխատանքը և հրապարակել այն։ Գիրքը տարածում ենք նաև Սփյուռքում՝ մեր կառույցների միջոցով», - նշեց Հ.Ավագյանը։
Բնութագրությունը հասանալի չէ
Բնութագրությունը հասանալի չէ
Բնութագրությունը հասանալի չէ

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search