Artsakhpress

Քաղաքական

Ստոլտենբերգը և Բորելը բանակցություններ են վարել Սերբիայի և Կոսովոյի առաջնորդների հետ

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը հեռախոսային բանակցություններ է վարել Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչի և Կոսովոյի ինքնահռչակ հանրապետության վարչապետ Ալբին Կուրտիի հետ՝ Սերբիայի և Կոսովոյի իշխանությունների միջև լարվածության աճի ֆոնին:

Ստոլտենբերգը և Բորելը բանակցություններ են վարել Սերբիայի և Կոսովոյի առաջնորդների հետ

Ստոլտենբերգը և Բորելը բանակցություններ են վարել Սերբիայի և Կոսովոյի առաջնորդների հետ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 26 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Բելգրադի և Պրիշտինայի համար կենսականորեն կարևոր է զսպվածություն դրսևորելը և երկխոսության վերադառնալը», - բանակցությունների արդյունքներով Twitter-ում գրել է Ստոլտենբերգը:
Նա հիշեցրել է, որ ՆԱՏՕ-ի ղեկավարությամբ KFOR միջազգային զորախմբի խնդիրը նախկինի պես անվտանգ և հանգիստ իրադրության ապահովումն է, ինչպես նաև բոլորի համար ազատ տեղաշարժի ապահովումը:
Իր հերթին ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը Սերբիայի և Կոսովոյի առաջնորդների հետ բանակցությունների արդյունքում մատնանշել է նրանց պատասխանատվությունը տեղի բնակչության անվտանգության և բարեկեցության համար: «Կոսովոն և Սերբիան պետք է լուծումներ գտնեն իրավիճակը լիցքաթափելու համար, պայմանավորվեն հետագա գործողությունների մասին։ ԵՄ-ն ակտիվորեն կաջակցի նման ջանքերին», - ասվում է Բորելի գրավոր հայտարարության մեջ։

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

ՀՀ կառավարությունը հաստատել է Արցախի տեղահանված կամ բնակելի անշարժ գույքը կորցրած քաղաքացիներին դրամական օգնություն տրամադրելու որոշումը

Ունենք վիրավորներ. այս պահին շփման գծի ողջ երկայնքով իրավիճակը հարաբերական կայուն է. ՊԲ

ՀՀ կառավարությունն Արցախից տեղահանվածներին դրամական նոր աջակցություն կտրամադրի

Արական սեռի քաղաքացիներին անձնագրերը կտրամադրվեն ոչ թե մինչև 18, այլ մինչև 19 տարին լրանալը

Ամենայն հավանականությամբ, վաղը Հայաստան կվերադառնա գերիների նոր խումբ․ աղբյուր

Ադրբեջանը հայտարարել է, որ Հայաստանի պահանջով «ռազմավարի պուրակից» հեռացրել է բոլոր մանեկեններն ու սաղավարտները

Հայտնի են Բաքվից վերադարձող 5 գերիների անունները. Sputnik Արմենիա

Որևէ մեկի կյանքին վտանգ չի սպառնում. պետնախարարն այցելել է վիրավորներին

Պատերազմ հնարավոր չէ. Դավիթ Բաբայանը տեղեկություններ հաղորդեց Արցախի իրավիճակից

Search