Artsakhpress

Մշակույթ

17-րդ դարի hայ նկարչի կտավները Վինձորի ամրոց են վերադառնում 150 տարի անց

Անգլիայի Վինձորի ամրոցի այցելուներն այսուհետև այնտեղ կկարողանան տեսնել 17-րդ դարի հայ նկարիչ Մարկոսի` վերջերս վերականգնված երկու կտավը:

17-րդ դարի hայ նկարչի կտավները Վինձորի ամրոց են վերադառնում 150 տարի անց

17-րդ դարի hայ նկարչի կտավները Վինձորի ամրոց են վերադառնում 150 տարի անց
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 24 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կտավները տեղադրվել են Վինձորի ամրոցի թագավորական ճաշասենյակում՝ 150 տարի անց առաջին անգամ։ Վերջին անգամ դրանք ամրոցում են եղել 1870-ականներին։
Մարկոսն անհայտ նկարիչ է, և պարզ չէ, թե ինչպե՞ս և ե՞րբ են նկարները հայտնվել Անգլիայում։ Առաջին անգամ դրանք արձանագրվել են 1688 թվականին՝ Վինձորի ամրոցում, և կախված են եղել Ջեյմս երկրորդի պահոցում:
Արվեստի գործերի վրա պատկերված են զինվորական ազնվականության ներկայացուցիչ և Սպահանի հայկական շրջանի Նոր Ջուղայից չամուսնացած կին:
Նկարներում պատկերված անձինք պարսկական մետաքսից շքեղ գործվածքներով հագուստներով են։ Նմանատիպ հագուստով Սպահանի հայերն առևտուր էին անում ամբողջ աշխարհում։ Երկու դիմանկարներում կան նաև եվրոպական դրվագներ, ինչպիսիք են Վենետիկի գինու գավաթը, գերմանական ժամացույցները և հոլանդական ծաղիկները, որոնք խորհրդանշում են բարգավաճում։

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

ՀՀ կառավարությունը հաստատել է Արցախի տեղահանված կամ բնակելի անշարժ գույքը կորցրած քաղաքացիներին դրամական օգնություն տրամադրելու որոշումը

Ունենք վիրավորներ. այս պահին շփման գծի ողջ երկայնքով իրավիճակը հարաբերական կայուն է. ՊԲ

ՀՀ կառավարությունն Արցախից տեղահանվածներին դրամական նոր աջակցություն կտրամադրի

Արական սեռի քաղաքացիներին անձնագրերը կտրամադրվեն ոչ թե մինչև 18, այլ մինչև 19 տարին լրանալը

Ամենայն հավանականությամբ, վաղը Հայաստան կվերադառնա գերիների նոր խումբ․ աղբյուր

Ադրբեջանը հայտարարել է, որ Հայաստանի պահանջով «ռազմավարի պուրակից» հեռացրել է բոլոր մանեկեններն ու սաղավարտները

Հայտնի են Բաքվից վերադարձող 5 գերիների անունները. Sputnik Արմենիա

Որևէ մեկի կյանքին վտանգ չի սպառնում. պետնախարարն այցելել է վիրավորներին

Պատերազմ հնարավոր չէ. Դավիթ Բաբայանը տեղեկություններ հաղորդեց Արցախի իրավիճակից

Search