Artsakhpress

Հասարակական

«ՏՐՏՈՒ» արշավական ակումբը արցախյան գյուղերը բացահայտելու ծրագիր է սկսում

«ՏՐՏՈՒ» արշավական ակումբը մեկնարկել է #Եկ_մեր_շենը նախագիծը, որի շրջանակներում կիրակի օրը՝ սեպտեմբերի 26-ին, առաջինը կբացահայտեն Հաթերքը:

«ՏՐՏՈՒ» արշավական ակումբը արցախյան գյուղերը բացահայտելու ծրագիր է սկսում

«ՏՐՏՈՒ» արշավական ակումբը  արցախյան գյուղերը բացահայտելու ծրագիր է սկսում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 24 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է «ՏՐՏՈՒ» արշավական ակումբի հիմնադիր, լեռնային ուղեկցորդ Արտավազդ Բոյաջյանը:
«Գյուղական համայնքները ավելի ճանաչելի դարձնելու, ներքին տուրիզմը զարգացնելու և մեր գյուղերում զբոսաշրջային հոսք ապահովելու նպատակով «ՏՐՏՈՒ» թիմը մեկնարկում է #Եկ_մեր_շենը նախաձեռնությունը: Հաթերքը գտնվում է Արցախի Մարտակերտի շրջանում՝ շրջկենտրոնից 45 կմ դեպի արևմուտք։ Գյուղի բարձր դիրքից գեղեցիկ տեսարան է բացվում դեպի Մարտակերտի շրջան, թիկունքում Մռավ լեռն է, իսկ ստորոտում փռված է Սարսանգի ջրամբարը: Ծրագրի մասնակիցները տեսնելու են Մարիամ Աստվածածին եկեղեցին, խաչքարեր, հայրենական պատերազմի հուշարձանը, Մուղդուսին, բեռնատարով գնալու են Քարահունջ, կպատրաստեն ժենգյալով հաց, կօգնեն հաթերքցիներին իրենց գյուղական գործերում», - նշեց Ա. Բոյաջյանը և հավելեց, որ մասնակցության հայտը անհրաժեշտ է լրացնել հետևյալ հղմամբ՝ http://shorturl.at/itCL2:
Լրացուցիչ տեղեկությունների համար ցանկացողները կարող են զանգահարել 097 53 80 15 և 077 57 99 95 հեռախոսահամարներին։

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

ՀՀ կառավարությունը հաստատել է Արցախի տեղահանված կամ բնակելի անշարժ գույքը կորցրած քաղաքացիներին դրամական օգնություն տրամադրելու որոշումը

Ովքեր կարող են մասնակցել «Գրին քարտի» խաղարկությանը, ինչ քայլերի պետք է հետևել․ ԱՄՆ Պետքարտուղարության Հյուպատոսական ծառայությունների բյուրո

Ամենայն հավանականությամբ, վաղը Հայաստան կվերադառնա գերիների նոր խումբ․ աղբյուր

Բանակը ցրելու մասին նախագահին վերագրվող հայտարարություններն իրականությանը չեն համապատասխանում․ խոսնակ

Հայտնի են Բաքվից վերադարձող 5 գերիների անունները. Sputnik Արմենիա

«Մարտական խաչ 1-ին աստիճան»-ի շքանշանակիր Օնիկ Հովսեփյանի հիշատակին հուշաղբյուր և խաչքար է կանգնեցվել (լուսանկարներ)

Զախարովա․ ԱՄՆ-ն խոչընդոտում է «3+3» նախաձեռնության իրականացմանը

Երևանից ժամանած քիթ-կոկորդ-ականջաբանը Ստեփանակերտում խորհրդատվություններ է անցկացնելու

ԱրՊՀ ուսանողները ժամանակավորապես ազատվել են դասապարապմունքներից

Search