Artsakhpress

Հասարակական

Կայացել է ԱրՊՀ առաջին կուրսեցիների երդման արարողությունը

Այսօր՝ սեպտեմբերի 23-ին, Ստեփանակերտի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնում կայացել է ԱրՊՀ 340 առաջին կուրսեցիների երդման հանդիսավոր արարողությունը։

Կայացել է ԱրՊՀ առաջին կուրսեցիների երդման արարողությունը

Կայացել է ԱրՊՀ առաջին կուրսեցիների երդման արարողությունը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 23 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ միջոցառմանը ներկաները հարգեցին Արցախյան բոլոր պատերազմներում անմահացած  քաջորդիների սուրբ հիշատակը։
 Բնութագրությունը հասանալի չէ
Երդման  խոսքը հնչեցրեց «Ֆինանսներ» մասնագիտության առաջին  կուրսի  ուսանողուհի Մարիամ Վարդանյանը։
 
ԱրՊՀ ռեկտոր Արմեն Սարգսյանը, ողջունելով   առաջին   կուրսեցիների  մուտքը   բուհ,  ասել է.
 
Բնութագրությունը հասանալի չէ«Շատ բարդ ժամանակներ ենք ապրում՝ բարդ տարածաշրջանում։ 44-օրյա պատերազմի ընթացքում ամենամեծ ծանրությունն ընկած էր 18-20 տարեկան մեր տղաների ուսերին։ Մեր նահատակված 26 ուսանողներից շատերը հենց առաջին կուրսեցիներ էին։ Այսօր նրանց անունով երդվեցին մեր առաջին կուրսեցիները։ Նրանց մաղթում եմ, որ իրենց ուսումնառության տարիներն օգտագործեն գիտելիքներ ստանալու, նոր ընկերներ ձեռք բերելու, ուսանողական կյանքին լավագույնս ինտեգրվելու, դասախոսներից ստացած գիտելիքները գալիք սերունդներին փոխանցելու համար»,- ընդգծել է Ա. Սարգսյանը։
 
Բնութագրությունը հասանալի չէՈւսանողներին շնորհավորել է նաև ԱրՊՀ ուսանողների, շրջանավարտների և հասարակայնության հետ տարվող աշխատանքների գծով պրոռեկտոր Վիտյա Յարամիշյանը, ով կոչ է արել նրանց լավ սովորել և հավատալ Արցախի  ապագային։
 
Միջոցառմանը հնչել են հայրենասիրական երգեր ու բանաստեղծություններ, իսկ վերջում առաջին  կուրսեցիները ստացել են իրենց   ուսանողական  տոմսերն ու ստուգման գրքույկները։
Բնութագրությունը հասանալի չէ
Բնութագրությունը հասանալի չէ
Բնութագրությունը հասանալի չէԲնութագրությունը հասանալի չէ

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ովքեր կարող են մասնակցել «Գրին քարտի» խաղարկությանը, ինչ քայլերի պետք է հետևել․ ԱՄՆ Պետքարտուղարության Հյուպատոսական ծառայությունների բյուրո

«Նախընտրել եմ Արցախ վերադառնալ ու շենացնել հայրենիքս». Հադրութից տեղահանված և Հաթերքում հաստատված բնակիչ (լուսանկարներ)

Արցախում կորոնավիրուսից մահվան դեպք է գրանցվել

Արցախից տեղահանված քաղաքացիներին ուղղված աջակցության ծրագրի շրջանակում դիմումները կընդունվեն հոկտեմբերի 28-ից. ՀՀ սոցապնախարարություն

«Մարտական խաչ 1-ին աստիճան»-ի շքանշանակիր Օնիկ Հովսեփյանի հիշատակին հուշաղբյուր և խաչքար է կանգնեցվել (լուսանկարներ)

Բանակը ցրելու մասին նախագահին վերագրվող հայտարարություններն իրականությանը չեն համապատասխանում․ խոսնակ

Զախարովա․ ԱՄՆ-ն խոչընդոտում է «3+3» նախաձեռնության իրականացմանը

Արցախում կորոնավիրուսից մահվան երկու դեպք է գրանցվել

Ադրբեջանցիները հափշտակել են Ճարտար քաղաքի բնակչի 32 կովն ու 13 հորթը. ՔԿ

Search